Ցավոք, Իսրայելը ժամանակին չի վարվել այնպես, ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վարվեց օրերս, և չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ գլխավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով: Այս մասին իր խմբագրականում գրում է The Jerusalem Post պարբերականը: «Դա շատ անողջունելի իրավիճակի հանգեցրեց, երբ մի պետություն, որը ստեղծվել է ցեղասպանությունը վերապրած մարդկանց կողմից, չմտավ մեկ այլ փոքրամասնության դրության մեջ, որը հայտնվել էր նմանատիպ իրավիճակում»,- գրում է պարբերականը: Այժմ Իսրայելն իրական հնարավորություն ունի ուղղելու իր սխալները: Իսրայելա-թուրքական հարաբերությունները գտնվում են ռեկորդային ցածր մակարդակի վրա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ հակասեմական հայտարարություններ է անում և մեղադրում է Իսրայելին Գազայի հատվածում ջարդերի համար, մինչդեռ Սիրիայի հյուսիսում նրա իրականացրած մեկամսյա ռազմական գործողության ընթացքում ավելի շատ խաղաղ բնակիչ է տուժել և տեղահանվել, քան Գազայում վերջին երկու տարիներին: Դրամատուրգ, լրագրող և Իսրայելի ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդն իր թվիթերյան էջում գրել է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ձայն էր հանուն պատմական ճշմարտության և արդարության: Պետք է թույլ չտալ, որ Թուրքիան վախեցնի աշխարհին, որպեսզի ցեղասպանությունը չճանաչվի: Ես շարունակելու եմ պայքարել, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Իր թվիթերյան էջում նմանատիպ գրառում է կատարել նաև Իսրայելի կրթության և ներքին գործերի նախկին նախարար Գիդեոն Սաարը. «Ես ողջունում եմ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բարոյական և սկզբունքային քայլը՝ 100 տարի առաջ հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակելու վերաբերյալ: Իսրայելը նույնպես պետք է հստակ հայտարարի այդ վայրագության ճանաչման մասին»: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։ Այժմ հերթը Սենատինն է:
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55