«Պարզապես Հայաստանն այս պահին դրա կարիքը չունի: Եթե պետք լինի, Հայաստանը կխոսի, հարցեր կբարձրացնի և, հարցերի լուծմանը կհասնի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը ՀԱՊԿ-ում չի բարձրացնում ՀՀ սահմանների ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների հարցը։ «Չմոռանանք, որ տարիներ առաջ, երբ սահմանին լարվածություն կար, Բորդյուժայի հայտարարությունը կարող եք նայել, ՀԱՊԿ-ը պատրաստ էր որոշակի ձևով արձագանքել, եթե դա վերաբերում էր Հայաստանի սահմանների պաշտպանությանը»,- ընդգծեց նա։ Դիտարկմանը, թե միգուցե Հայաստանը վստահ չէ իր դաշնակիցների վրա, դրա համար էլ չի դիմում, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Հայաստանն առաջին հերթին իր վրա պետք է վստահ լինի. «Կարծում եմ՝ Հայաստանի ԶՈւ-ի այսօրվա վիճակը թելադրում է, որ ինքը կարող է առաջնահերթ հենվի իր զինված ուժերի կարողությունների վրա»: Անդրանիկ Քոչարյանը նշեց նաև, որ այս տարի սահմաններին կրակոցներն ավելի քիչ են, քան նախորդ տարիներին, դրա բացատրությունը տարբեր ձևաչափերով ու տարբեր հարթակներում կարելի է գտնել, բայց փաստը մնում է փաստ։ Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքին, մասնավորապես, պատասխանելով հարցին, որ հայ զինվորները զոհվում են մեր դաշնակցի վաճառած զենքից, պատգամավորն ասաց՝ շատ վատ բան է, որ հայ զինվորները զոհվում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքից: «Մի մոռացեք, որ նմանատիպ սպառազինությամբ նաև մեր զինված ուժերն են հագեցած: Խնդիրը խաղաղության հասնելն է: Զենքի հավասարակշռության խնդիրը մշտական օրակարգային հարց է և հակառակորդը չպետք է ունենա որոշակի առավելություն զինատեսակի առումով: Հիմա շատ է քննարկվում այն, որ իրենց բյուջեում ավելի շատ հատկացումներ են, մերը քիչ է, բայց դուք մոռանում ենք, որ իրենց բյուջեի կառուցվածքը մի քիչ այլ է: Իրենք պահում են կովկասյան նավատորմ, որը չի մտնում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության շրջանակում: Դա հսկայական ծախսեր է ենթադրում»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։ Նա միաժամանակ նշեց, որ ՀՀ զինված ուժերի կառավարելիության աստիճանը բարձրացվում է. «Մենք պետք է հասնենք ավելիին, քան ունենք այսօր և դրան են միտված այսօրվա բոլոր քայլերը, որոնք արվում են ՀՀ կառավարության կողմից՝ ԶՈւ արդիականացման և կադրային համալրման առումով»: Հարցին, թե պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է՝ պաշտոնական Երևանը պետք է հասնի նրան, որ Ադրբեջանին զենք մատակարարելով չխախտվի բալանսը, ինչո՞ւ այդ հարցն օրակարգային չեն դարձնում ՀԱՊԿ-ի շրջանակներում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Եթե Վաղարշակ Հարությունյանը նման տեսակետ է ասել, պետք է նրա փորձը, նրա կապերը այդ կառույցների հետ և տեղեկատվությունն ընդունենք ի գիտություն: Պետք է ուսումնասիրվի, թե Վաղարշակ Հարությունյանն ինչ նկատի ուներ, քանի որ ես նրա կողմից հնչեցրած այլ տեսակետներ էլ գիտեմ: Նրա հետ մեր շփումները խոսում են այն մասին, որ սպառազինության մրցավազքի առումով մենք մտահոգություններ ունենք, բայց ոչ այնպիսի սուր ընկալումներով, ինչպես դուք հնչեցնում եք»: Նաև ասաց, որ ինքն էլ է բալանսի խախտում տեսնում, սակայն այդ հարցը բոլոր հարթակներում ինչ-ինչ ձևաչափերով բարձրացվում է. «ՀԱՊԿ-ում էլ, տարբեր հարաբերություններում էլ, սակայն ՀԱՊԿ ընդհանուր հարթակում այսօր այդ հարցը չի քննարկվում»։
Աղբյուր` Panorama.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01