Չինաստանը հանդես է եկել Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր, միակողմանի պատժամիջոցների սահմանման դեմ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտարարել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 9 քաղաքացու նկատմամբ, այդ թվում՝ երկրի գերագույն առաջնորդի որդու, ինչպես նաեւ հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի դեմ: Ցուցակում են նաեւ Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին, գերագույն առաջնորդի գրասենյակի ղեկավարությունը, քաղաքական եւ հոգեւոր գործիչներ: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին նոր պատժամիջոցներն անօգուտ է անվանել: «Չինաստանը մշտապես դեմ է եղել միակողմանի պատժամիջոցներին: Մենք կարծում ենք, որ դրանք որեւէ կերպ չեն կարող լուծել խնդիրը, միակ ճիշտ ուղին բանակցություններն են»,- ասել է Գեն Շուանը: Նա հույս է հայտնել, որ բոլոր ներգրավված կողմերը փոխադարձ հարգանքի եւ հավասարության հիման վրա կքննարկեն իրենց տարաձայնություններն ու միասին կաջակցեն տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանն ու կայունությանը: 2015 թվականի հուլիսին «վեցնյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) եւ Իրանը հայտարարեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հասնելու մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը տեւեց 3 տարի: 2018-ի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի դուրսբերման եւ Իրանի դեմ պատժամիջոցների թարմացման մասին: Այդ պահից ի վեր Վաշինգտոնը մեծացնում է պատժամիջոցային ճնշումը՝ փորձելով հասնելով Թեհրանի կողմից զիջումների:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02