Եվրամիությունը կշարունակի ամբողջ ծավալով կատարել Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, նույնիսկ եթե ԱՄՆ-ը դուրս գա դրանից, որն աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների խոշորագույն աղբյուրն Է: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան նոյեմբերի 5-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Փարիզի համաձայնագիրը գլոբալ համաձայնագիր Է, որն անհրաժեշտ Է կլիմայի գլոբալ տաքացմանը հակազդելու համար: Ամբողջ աշխարհը եւ ԵՄ-ն պետք Է շարունակեն աշխատել այդ ուղղությամբ, նույնիսկ եթե ջերմոցային գազերի աշխարհում խոշորագույն արտադրողը դուրս գա այդ համաձայնագրից»,-հայտարարել Է նա: Անդրեեւան նաեւ հրաժարվել Է պատասխանել այն հարցին, թե ԵՄ մտադիր Է արդյոք այդ դեպքում ԱՄՆ-ի դեմ ինչ-որ պատժամիջոցներ կիրառել: «ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում մենք ինտենսիվ կերպով աշխատելու ենք նրան վերադարձնել այս համաձայնագիր»,-հայտարարել Է նա: ԱՄՆ-ը նոյեմբերի 4-ին գործարկել Է Կլիմայի փարիզյան համաձայնագրին իր մասնակցության դադարեցման պաշտոնական գործընթացը, ինչի մասին Twitter-ում գրել Է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն: «ԱՄՆ-ը հպարտ Է, որ աշխարհի առաջատարն Է մթնոլորտ ցանկացած արտանետումների կրճատման ցուցանիշով»,- նշել Է նա: Թրամփը 2017 թվականին հայտարարել Է Կլիմայի փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, ինչը հարուցեց միջազգային հանրակցության քննադատությունը: Փարիզյան համաձայնագիրն ԱՄՆ-ին պարտավորեցնում Էր մինչեւ 2025 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 2005 թվականի համեմատությամբ կրճատել 26 – 28 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55