Եվրամիությունը կշարունակի ամբողջ ծավալով կատարել Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, նույնիսկ եթե ԱՄՆ-ը, որն աշխարհում ջերմոցային գազերի խոշորագույն արտադրողն է, դուրս գա դրանից: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան նոյեմբերի 5-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում՝ տեղեկացնում է TASS-ը:
«Փարիզի համաձայնագիրը գլոբալ համաձայնագիր է, որն անհրաժեշտ է կլիմայի գլոբալ տաքացմանը հակազդելու համար: Ամբողջ աշխարհը և ԵՄ-ն պետք է շարունակեն աշխատել այդ ուղղությամբ, նույնիսկ եթե ջերմոցային գազերի աշխարհում խոշորագույն արտադրողը դուրս գա այդ համաձայնագրից»,- հայտարարել է նա։
Անդրեևան նաև հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ԵՄ-ն մտադիր է արդյոք այդ դեպքում ԱՄՆ-ի դեմ ինչ-որ պատժամիջոցներ կիրառել: «ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում մենք ինտենսիվ կերպով աշխատելու ենք նրան վերադարձնել այս համաձայնագիր»,-հայտարարել է նա:
ԱՄՆ-ը նոյեմբերի 4-ին գործարկել է Կլիմայի փարիզյան համաձայնագրին իր մասնակցության դադարեցման պաշտոնական գործընթացը, ինչի մասին Twitter-ում գրել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն: «ԱՄՆ-ը հպարտ է, որ աշխարհի առաջատարն է մթնոլորտ ցանկացած արտանետումների կրճատման ցուցանիշով»,- նշել է նա:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44