ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Նևսկի շրջանի թիվ 18 ծննդատանը նոյեմբերի 4-ին անցկացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ պոկվել է վերելակի ճոպանը, ինչի հետևանքով աշխատողներից երկուսն ընկել են:
Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի՝ Սանկտ Պետերբուրգի գծով վարչության մամլո ծառայությանը, շինարարական և վերելակի սարքավորումների փոխարինման աշխատանքների իրականացման ժամանակ պոկվել է ճոպանը, որից հետո վերելակի խցիկը, որտեղ 2 աշխատակից է եղել, ընկել է ցած, ինչի հետևանքով ծանր վնաս է հասցվել վերջինների առողջությանը:
Հաղորդվում է, որ երկու տուժածները Հայաստանի քաղաքացիներ են, որոնցից մեկը 28, մյուսը՝ 35 տարեկան է: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր, ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ:28-ամյա տղամարդուն բժիշկները տեղափոխել են վերակենդանացման բաժին:
ՌԴ Քննչական կոմիտեն կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցել՝ «Շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44