Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մի մասը դասադուլ է իրականացնում բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դասադուլի կազմակերպիչներից, ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց ակցիան նախազգուշացնող բնույթ է կրում:
«Սա ուղղակի նախազգուշական ակցիա է, նախարարությունում թող սա ընդունեն որպես նախազգուշացում: Նախարարին էլ կոչ եմ անում նման որոշում կայացնելուց առաջ խորհրդակցի մասնագետների հետ: Եթե մարդու ոտքը ցավում է, այդ ոտքը բուժում են, ոչ թե կտրում»,- ասաց Գյուլումյանը։
Երևանի պետական համալսարանի ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին դասադուլի հետ կապված որևէ մանրամասն տեղեկություն չունի: «Մեր լրագրողն այս պահին դեպքի վայրում է, սպասում ենք, որ գա, որպեսզի մենք էլ տեղեկանանք, թե ինչ է կատարվում: Դասերի ավարտից հետո կարող ենք ասել, թե ուսանողներից քանիսն են մասնակցել դասադուլին»,- ասաց Էմին-Տերյանը: Նա նշեց, որ իր տեղեկություններով դասադուլի միացել են նաև ֆակուլտետի մի քանի դասախոսներ:
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին զբաղված է, և չի կարող պատասխանել մեր հարցերին:
Դասադուլի մասնակիցներից ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սամվել Եղիազարյանը տեղեկացրեց, որ Հայաստանի տարբեր բուհերի շուրջ 700 ուսանող պատրաստվում է բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցման պարտադիր լինելն օրենքով ամրագրելու պահանջով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ նպատակով ստորագրահավաք են կազմակերպել: «Նամակին կցելու ենք նաև ստորագրությունները: Ստորագրահավաքին այս պահին միացել է շուրջ 700 ուսանող, որոնց թվում ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի բոլոր ուսանողներն են, Պատմության ֆակուլտետից ուսանողներ կան, այլ բուհերի ուսանողներ ևս»,-ասաց նա:
Սամվել Եղիազարյանը հայտնեց, որ իրենք ստորագրություններն ու բաց նամակը բարձրաստիճան պաշտոնյաներին կուղարկեն մոտ օրերս, իսկ իրենց ստորագրահավաքին զուգահեռ նման ակցիա է իրականացվում նաև դասախոսների կողմից:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01