Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Բաքվի փողոցներում շրջող ավտոմեքենայի վարորդին, որը հայկական երաժշտություն է լսել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս լուրն ակտիվորեն լուսաբանում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բաքվի ոստիկանությունը քաղաքացուն գտել է համացանցում տարածված տեսանյութի հետքերով: Համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի երիտասարդները Բաքվի փողոցներում ավտոմեքենայով շրջելիս լսում հայերեն երգ՝ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա»-ն:
Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանությունը հետաքննել է այդ տեսանյութը, և հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել է վարորդի ինքնությունը ու նրան ձերբակալել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի ոստիկանությունը հետաքննություն է կատարում դեպքի մանրամասները պարզելու համար:
Հայկական քաղաքային ֆոլկի (ռաբիս) ներկայացուցիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի երգը, որ YouTube-ում ավելի քան 185 մլն դիտում ունի, լայնորեն տարածում էր գտել նաև Թուրքիայի տարածքում: Ամիսներ շարունակ երգը պահպանել էր առաջատարի հորիզոնականը Թուրքիայում ամենաշատը փնտրված երգերի ցուցակում: Ուշագրավ է, որ անգամ թուրք երգիչները «Մի գնա»-ի երաժշտության ու գործիքավորման հիման վրա թուրքական երգ են գրել ու տեսահոլովակ նկարահանել:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02