Իրանը նոյեմբերի 6-ին ձեռնամուխ Է եղել գազի մատակարարմանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում տեղակայված ցենտրիֆուգներին, ինչը, փաստորեն, նշանակում Է Թեհրանի կողմից միջուկային գործարքի շրջանակում իր հանձնառությունների կրճատման չորրորդ փուլի սկիզբը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը: Նշվում Է, որ գազի մատակարարման գործընթացն սկսվել Է ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների ներկայությամբ: Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմում միջուկային շանտաժ են համարել Իրանի կողմից նոր ցենտրիֆուգների գործարկումը եւ փորձ՝ ստիպելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) եվրոպական մասնակիցներին՝ գնալ զիջումների: «Դա միջուկային շանտաժի շարունակումն Է: Իրանը փորձում Է համաձայնագրի եվրոպական մասնակիցներին ստիպել գնալու զիջումների»,- հայտարարել Է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: Իր հերթին, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Ֆորդոյի օբյեկտում մինչեւ 5 տոկոս ուրանի հարստացումն սկսելու Իրանի որոշումը համարել Է «մեծ քայլ սխալ ուղղությամբ»: «Մենք լիովին պաշտպանում ենք Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) Իրանում անկախ ստուգումներ անցկացնելու հարցում եւ ՄԱԳԱՏԷ-ից հաղորդումներ ենք սպասում բոլոր իրադարձությունների վերաբերյալ»,- հայտարարել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Պետդեպարտամենտում նաեւ նշել են, որ ԱՄՆ-ը կշարունակի Իսլամական Հանրապետության նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն վարել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի դադարեցրել իր «ապակայունացնող գործելակերպը»: Ավելի վաղ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտնել Է, որ Իրանը 30 նոր ցենտրիֆուգ Է գործարկել ուրանի հարստացման համար եւ իր ձեռնարկություններում զգալիորեն ավելացրել Է ցածրհարստացված ուրանի արտադրությունը: Սալեհին հավելել Է, որ վերջին երկու ամսվա ընթացքում երկրում ցածրհարստացված ուրանի արտադրությունն ավելացել Է տասն անգամ: «Մենք չԷինք պատրաստվում նման քայլեր ձեռնարկել, բայց Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սխալ քաղաքականությունը մեզ ստիպեց անել դա»,-նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02