Հայաստանում առաջին անգամ աշխարհի մի շարք երկրներից 41 թիմ կպայքարի ռոբոտաշինության «Robotex Armenia» մրցույթի գլխավոր մրցանակի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Խելացի քաղաք» խորագրով միջազգային մրցույթի պաշտոնական բացմանն այս մասին պատմեց կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Առաջին անգամ Հայաստանը հյուրընկալում է ռոբոտաշինության «Robotex Armenia» միջազգային մրցույթը: Մրցույթի կենտրոնը Էստոնիան է: Այս տարի մրցույթը հրավիրել ենք Հայաստան` մեր սեփական ծրագրով: Սովորաբար մրցույթի շրջանակում ներկայացվում են ձեռքով կառավարվող ռոբոտներ, սակայն Հայաստանում տեղի կունենա ավտոմատ ռոբոտների մրցույթ: Ավտոմատ ռոբոտները միացնելուց հետո հնարավոր չէ դրանք ձեռքով կառավարել: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել ռոբոտաշինության մրցույթների կենտրոն»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա նկատեց` քանի որ աշխարհում անցկացվող ռոբոտաշինության մրցույթները հիմնականում ձեռքով կառավարվող ռոբոտների մրցույթներ են, Հայաստանը ցանկանում է դիրքավորել որպես ավտոմատ ռոբոտների մրցույթների կենտրոն: Հայաստանում անցկացվող մրցույթին մասնակցելու են 41 թիմեր` աշխարհի մի շարք երկրներից` Եթովպիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից և Մադագասկարից: Վարդանյանը նշեց` մյուս երկրներից ոչ այնքան ակտիվ մասնակցությունը մեկնաբանել են նրանով, որ այս մրցույթին դրվել է բավականին բարդ` ավտոմատ ռոբոտների խնդիր: Միջազգային ռոբոտաշինության մրցույթին Հայաստանից կմասնակցի 33 թիմ: Թիմերում պատանիները հիմնականում 10-18 տարեկան են, նրանք «Արմաթ»-ի սաներն են: Վարդանյանը նկատեց` պատանիները հիմնականում մարզերից են: «Խելացի քաղաք» խորագրով մրցույթի շրջանակում ռոբոտներին տրվելու են առաջադրանքներ: Օրինակ ռոբոտը պետք է աղբը հավաքի, լուսացույցը ճիշտ անցնի և այլն: Մրցույթի հովանավոր «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հիշեցրեց, որ տարիներ շարունակ խրախուսել են ինժեներական մտքի զարգացումը Հայաստանի 40-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրմամբ: «Մեր ընկերությունը որպես ինժեներական մտքի և կրթության ջատագով, ողջունում է նման մրցույթների անցկացումը մեր երկրում և երեխաների ներգրավվածությունը դրանցում»,-նշեց Եսայանը: Նա կարևորեց, որ հայաստանցի պատանիները, ներքին մրցույթներից բացի, մասնակցեն նաև միջազգային մրցույթների: Եսայանը վստահություն հայտնեց, որ հայ պատանիները հետաքրքիր արդյունքներ կգրանցեն Հայաստանում այդ մրցույթի շրջանակում: Մրցույթի մասնակցության համար ի սկզբանե Հայաստանից ստացվել է 90 հայտ, ԱՏՁՄ-ն ընտրել է նրանցից լավագույններին: «Ռոբոտեքս Արմենիա»-ի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ: Մրցույթը կանցկացվի նոյեմբերի 9-ին Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01