Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանն ու Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի տիկին Վլասիա Պավլոպուլուն նոյեմբերի 6-ին այցելեցին Հայաստանի պատմության թանգարան: Նրանց ուղեկցեց թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանում շրջելուց հետո ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն ասաց, որ Հայաստանն ու Հունաստանը միշտ բարեկամ երկրներ են եղել և մշտապես աջակցել են միմյանց: «Մեր անցյալն ու ճակատագիրը նման են, այնպես որ կարևոր էր պարոն Պավլոպուլոսի և նրա տիկնոջ այցը Հայաստան: Դա ավելի ամրապնդեց մեր երկրների միջև բարեկամությունը»,-նշեց Նունե Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ տիկին Պավլոպուլուն մասնագիտությամբ իրավաբան է, երեք երեխա ունի և արդեն տատիկ է: «Մենք քննարկելու ընդհանուր թեմաներ ունեինք: Նա հիացած է մեր երկրի մշակույթով: Լինելով հույն և ունենալով այդքան հարուստ հին մշակույթ` մեզ համար դժվար էր տիկին Պավլոպուլուին ներկայացնել մեր հնագույն ժառանգությունը, բայց տեսանք, թե ինչպես է նա հիանում թանգարանի գեղեցիկ ցուցանմուշներով, որոնցից յուրաքանչյուրը հարուստ պատմություն ունի»,-շեշտեց տիկին Սարգսյանը: Խոսելով Հունաստանի հետ համատեղ ծրագրերից` նա ընդգծեց, որ հեռանկարում հնարավոր է երկու երկրները համագործակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: «Հայաստանն ու Հունաստանը, լինելով հնագույն երկրներ, ունեն բազմաթիվ կոթողներ, հուշարձաններ, արվեստի նմուշներ, որոնք անհրաժեշտ է խնամել: Մենք այս մեծ աշխարհում չենք կարող դա միայնակ անել, և մեզ աջակցություն է հարկավոր: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս դեպքում շատ օգտակար կառույց է»,-ասաց նախագահի տիկինը: Վերադառնալով Հայաստանի պատմության թանգարան այցին` Նունե Սարգսյանը նշեց, որ սա այն թանգարանն է, որտեղ ինքն առանց վարանելու կայցելի տարբեր հյուրերի հետ, քանի որ այն բարվոք վիճակում է: «Ցավոք, մեր ոչ բոլոր թանգարաններն են ներկայանալի: Մի քանի օր առաջ Հովհաննես Թումանյանի թանգարանում էի: Այն բավականին լավ վիճակում է, միայն կոսմետիկ խնամքի կարիք ունի: Օրերս նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանում էի, որն այնքան էլ լավ վիճակում չէ: Այն հոգատարության կարիք ունի: Հուսով եմ` բոլորս դրան ուշադրություն կդաձնենք և կանենք հնարավորը, որ այդ և մեր այլ մեծերի տուն-թանգարաններն ավելի ներկայանալի դառնան»,-եզրափակեց Նունե Սարգսյանը: Հունաստանի նախագահի տիկին Վլասիա Պավլոպուլուն շնորհակալություն հայտնեց տիկնոջը հյուրընկալության համար: «Երբեք ժամանակը բավարար չէ ամեն ինչից հաճույք ստանալու համար: Իսկ սա հետաքրքիր այց էր ինձ համար»,-խոստովանեց նա: Պավլոպուլուն շեշտեց` Հայաստանի պատմության թանգարանում թաքնված գանձերն ապացուցում են, որ երկու երկրները ընդհանուր պատմական անցյալ ունեն և կարողանում են մինչ օրս պահպանել բարեկամական հարաբերությունները: Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01