Տևական ժամանակ է, ինչ մամուլում քննարկվում է ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանրային լայն քննարկման առարկա է դարձել։ Նախագիծը այս ընթացքում ենթարկվել է կամայական մեկնաբանությունների՝ թե՛ լրատվամիջոցների, թե՛ տարբեր անհատների կողմից։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» անդրադարձել է նախագծի վիճահարույց մի քանի կետերի. Ոչ թե օրենք, այլ՝ աշխատանքային նախագիծ Նախ պետք է նկատել, որ օրենքը դեռևս չի ընդունվել։ Խնդրո առարկա հանդիսացող օրենքի նախագիծը այժմ էլ գտնվում է քննարկման փուլում և կարող է ներառել այլ առաջարկներ։ Ավելին, նախագիծը քննարկման նպատակով ուղարկվել է բուհեր, սակայն դիտողություններ կամ առաջարկներ գրեթե չեն ստացվել։ «Հայոց լեզու» առարկան բուհերից չի հանվելու Տեղեկությունը, թե իբր նախագծով բուհերից հանվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները, թյուրըմբռնման արդյունք է։ Օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետևաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ հիշյալ առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում։ Այլ կերպ ասած՝ այս կամ այն առարկայի պարտադիր կամ ընտրովի լինելու հարցը որոշում է միմիայն տվյալ բուհի գիտական խորհուրդը, որը կազմված է նաև դասախոսներից և ուսանողներից։ Նախագծով ՀՀ-ում ցանկացած բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները, անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն։ Այսինքն, տարածվող լուրը, թե օրինագծով նվազեցվում է հայոց լեզվի դերը կրթական համակարգում, ևս կեղծ է։ Օրենքի նախագիծը միտված է հայագիտության զարգացմանը Այս օրինագծով հստակ ամրագրված է նաև հայագիտական հետազոտությունների գերակայությունը, սփյուռքի համար հայագիտության զարգացման ու հայ մշակութային ժառանգության ճանաչման տարածման նպատակով մասնագետների պատրաստումը, ազգային ինքնության և համամարդկային արժեքների արմատավորումը։ Նախատեսված է բազային ֆինանսավորման տրամադրում բուհերին` ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման նպատակով։ Այսպիսով, օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այդ արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը։ Տեղեկատվության ստուգման կենտրոն
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01