Հանրային խորհրդի անդամ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը չի հիշում դեպք, որ իշխանությունը դիմեր իրենց՝ ինչ-որ հարցի շուրջ խորհուրդ լսելու համար, ու չի լսել, իսկ այժմ էլ մեղադրում է անգործության մեջ:
«Քանի՞ անգամ են կառավարությունը, Ազգային ժողովը հանդիպել Հանրային խորհրդի հետ, Հանրային խորհրդի տված խորհուրդները տարբեր թեմաներով ու առիթներով, Հանրային խորհրդի արածն ինչ-որ բանի տեղ դրվել, որ կառույցին մեղադրում են անգործության մեջ: Այն մասով, որ մենք անգործ չենք եղել, ձեզ խորհուրդ ենք տվել, հարգարժան իշխանություն, ի՞նչ է արվել, խորհուրդն ընդունվե՞լ է, չեմ ասում իրականացվել է, ընդունվե՞լ է ի գիտություն: Քանի՞ անգամ եք հանդիպել, կարծիք լսել Հանրային խորհրդից, կարծիքը հաշվի առնելով ինչ-որ բան փոխել ձեր քաղաքականության, գործունեության մեջ որպես իշխանություն»,- Panorama.am-ի հետ զրույցում նման հարցադրումներ արեց նա՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունները, մասնավորապե ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է համարում, որը որևիցե պտուղ չի տվել:
Գ. Գինոսյանը չի կարծում, որ ՀԽ-ն ամենակատարյալ ձևով է աշխատել, արել է այն ամենը, ինչ որ պետք է. «Բայց, վստահաբար, մենք նույնկերպ ենք, եթե ոչ ավելի լավ, քան իրենք՝ քննադատողները:
Հեշտ է քննադատել: Ռուսական ասացվածք կա՝ «Я начальник — ты дурак; ты начальник - я дурак посл», այսինքն՝ մենք իշխանություն ենք, ոչ մեկին չենք ուզում լսել, ոչ մեկի կարծիքը հետաքրքիր չէ, մեզանից խելոք մարդ չկա, վաղը դու կլինես իշխանության, դու կորոշես, որն է խելոք»:
Գ. Գինոսյանի կարծիքով, շատ լուրջ խնդիրներ ունեն վերանայելու, բայց որևէ մեկը քայլ անելուց առաջ որևէ մեկից կարծիք չի հարցնում, որոշումներն իրար հետևից կայացվում են:
«Լուրջ, ազգային, պետական նշանակություն ունեցող խնդիրները նախ պետք է քննարկվեն, խորհուրդ հարցնեն, հետո նոր վերջնական որոշում կայացվեն»,- ընդգծեց ՀԽ անդամը:
Նրա խոսքով, Հանրային խորդհուրը քննարկում է կազմակերպել տարբեր խնդիրների հետ կապված, Ամուլսարի հարցով հանձնաժողով է ստեղծվել, բայց արդյո՞ք որևէ մեկը՝ շրջակա միջավայրի նախարարը, կառավարությունը, Ազգային ժողովը եկել, հարցրել են՝ նման խնդիր կա, ինչպե՞ս անենք:
«Իրենք գիտեն՝ ոնց անեն: Բա էլ ինչի՞ համար է այդ խորհուրը: Խորհուրդը խորհուրդ ընդունողի, լսողի համար է»,- ասաց Գ. Գինոսյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Հանրային խորհրդի դեմ ուղղված քննադատատությունները, նրա կարծիքով՝ անձնավորված է:
«Ես Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կողմնակիցը չեմ, մտերմություն չունեմ, բայց ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որպեսզի մեկը մտնի բանտ, դուրս գա, ինչ-որ մեկին վարկաբեկի, ո՞ր օրենքով և ինչո՞ւ այդ մարդը պատասախան չի տալսի: Կամ՝ եթե այդ մարդը ճիշտ ինֆորմացիա է ասում, ուրեմն քրեական գործ հարուցեք, իսկ եթե չեք հարուցում, նշանակում է այդ ինֆորմացիայի հիմքն անհասկանալի է: Ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում, ուրեմն ինչ որ հատուկ ծրագրված հետապնդում է: Տրամաբանությունը, որպես նախկին կիբերնետիկ, բերում է սրան, այլ բան չեմ կարողանում հասկանալ»,-ասաց Գագիկ Գինոսյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01