Համոզված եմ, որ մեր երկիրը վտանգված է: Ավելի վտանգված է, քան 1991-1994 թվականերին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած հարցազրույցում նշել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: Նրա խոսքով՝ ըստ նրա տեղեկության ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների 10 հազարից ավելի հոսք է սկսվելու, եթե Հայաստանում շարունակեն հանդուրժել նրանց: «Ավելի մեծ վտանգ է սպառնում հնդիկների անձնագրերով Հայաստան ներթափանցողների պրոյեկտից: Իմ տեղեկությամբ՝ դրանք մահմեդական, մուսուլման, իսլամը ընդունած մարդիկ են, որոնց թիվը 30,000 է հասնելու»,- ասել նա: «Այսօր ասում են, որ նրանք այստեղ օրական 3000-4000 դրամով աշխատում են, սակայն նրանք գումար ունեն և նրանց ընտանիքները ֆինանսապես ապահովված են: Կգա ժամանակ, բոլորդ կհամոզվեք, որ այդպես է»,- նշել է Վիտալի Բալասանյանը: Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը նաև ասել է, որ երկու խողովակ կա, որից մեկի միջոցով Հայաստան են գալիս ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, իսկ մյուսից՝ մահմեդականները, մուսուլմանները, իսլամիստները: «Ես չեմ կարող ասել՝ պաշտոնական տվյալները թաքցնում են դրանք, թե չեն թաքցնում, բայց հաստատ 15,000-ից անցնում են: Իշխանությունների վարած քաղաքականությունը շատ վտանգավոր է»,- հավելեց Բալասանյանը: Նա նաև վստահ է, որ ապագայում նույն պրոյեկտը կարող է փողոցներ փակել, ահաբեկչություններ անել կամ այն ինչ կատարվեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ, կարող է կրկնվել՝ որպես մի մեծ ծրագրի մաս: «Կոչ եմ անում և անձամբ պատրաստ եմ լինել առաջին շարքերում և քշել բոլոր ԼԳԲՏ-ներին, քշել բոլոր հնդիկ ներկայացողներին: Հիմա իշխանություններին պետք է պարտադրել՝ րոպե առաջ որոշում կայացնել և այդ մարդկանց ուղարկեն այնտեղ, որտեղից եկել են»,- ասաց նա և հավելեց, որ բոլոր այն խմբերը, որոնք ֆինանսավորվում են դրսից, ԱԱԾ-ն Կենտրոնական բանկի միջոցով պետք բոլորի հաշվեհամարները սառեցնի: «1991-1994 թվականներին, երբ մեր տարածքներից շատերը գտնվում էին Ադրբեջանի զինված ուժերի ենթակայության տակ, անկեղծ ասած ես այդ ժամանակ չեմ մտահոգվել: Ես հիմա եմ մտահոգված, որ երկու հայկական հանրապետությունները տանում են կործանման»,- ասաց նա: Վիտալի Բալասանյանի խոսքով՝ ազգի կերպարը հիմա Նիկոլ Փաշինյանն է կյանքի կոչում և չի բացառվում ապագայում Փաշինյանին հեռացնեն: «Ինքը «պրարաբն» է, պետք է այդ թակարդը ջարդել»- ամփոփեց նա:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44