Գյումրիում նոյեմբերի 6-ին կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Ողջունելով հյուրերին՝ նա վստահություն հայտնեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը կլինի արդյունավետ:
Մ. Մելքումյանը կարեւորեց այն, որ ԵՏՄ 180 միլիոնանոց շուկան տարեցտարի ընդլայնվում է, եւ այսօր արդեն ազատ առեւտրի համաձայնագրեր են կնքվել Վիետնամի, Իրանի, Սինգապուրի, Սերբիայի հետ:
Ընդգծվեց նաեւ ԵՏՄ անդամ երկրներում օրենսդրական ակտերի համապատասխանեցման հարցը, որոնք չպետք է հակասեն Միության տնտեսական խորհրդի կողմից ընդունված ակտերին: Անդրադարձ կատարվեց ԵՏՄ-ում առկա 71 խոչընդոտներին, որոնցից 55-ը սահմանվել է ՌԴ-ի կողմից:
Իր ելույթում Մ. Մելքումյանն անդրադարձավ ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձեւավորման անհրաժեշտությանը: Կարեւորելով այն մեր հանրապետության համար՝ Մ. Մելքումյանը միաժամանակ ընդգծեց, որ մինչեւ 2024թ. հայտարարված միասնական շուկայի ստեղծման ժամկետը մեզ չի կարող բավարարել: Հայաստանը զարգացած էներգետիկ ենթակառուցվածք ունի, եւ այժմ ՀՀ կառավարությունն աշխատում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ:
Հանրապետության տնտեսության համար էական նշանակություն ունի նաեւ Մեծամորի ԱԷԿ-ի տեխնիկական վերազինման 270 մլն դոլար միջպետական վարկային գծի ամբողջական ապահովման խնդիրը, որը պետք է կարգավորվի ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ:
Կարեւորվեց նաեւ ԵԱՏՄ-ի տարանցիկ ներուժի օգտագործումը: Նշվեց, որ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին Վերին Լարսում տեղի է ունեցել հանդիպում Պետդումայի խորհրդարանի պատգամավորների հետ՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման հարցերի եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կազբեկ Թայսաեւի գլխավորությամբ: Կարեւորելով բարձրացված խնդիրը՝ ռուսական կողմը տեղեկացրել է, որ ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել Վերին Լարս անցակետի տեխնիկական վերակառուցման համար 2020 թ. հատկացնել 1,9 միլիարդ ռուբլի:
Մելքումյանը կարեւորել է նաեւ եվրասիական ապրանքանիշ ստեղծելու հարցը, ինչը կապահովի աշխատանքի միջազգային արդյունավետ բաժանումը եւ ԵՏՄ անդամների միջեւ մասնագիտացման եւ համագործակցության համապատասխան մակարդակը: Խոսվեց նաեւ ՏՏ տեխնոլոգիաների արագ զարգացման մասին, որը, սակայն, չպետք է լինի տնտեսության այլ ճյուղերի հաշվին: Հստակ է, որ առանց համապատասխան թվային հարթակի անհնար է ապահովել Միության զարգացումը, եւ Մելքումյանը հույս հայտնեց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում այս առումով ԵՏՄ տարածքում կարող ենք ունենալ հիմնարար փոփոխություններ:
Իր զեկույցի վերջում Մելքումյանը Միջխորհրդարանական հանձնաժողովին առաջարկեց Ռուսաստանի Դաշնությունում հաջորդ հանդիպմանը հաշվի առնել ԵԱՏՄ-ում օրենսդրական խոչընդոտները հաղթահարելու հետ կապված բարձրացված բոլոր հարցերը, որպեսզի ապահովվի աշխատանքի հետեւողականությունն ու արդյունավետությունը:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44