Հայաստանում այսօր սակավագիտության և բացամտության պայքար է տեղի ունենում: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ փորձում են մարդկանց վախեցնել անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ. «Եթե որևէ մեկին թվում է՝ դրանով մեզ պետք է վախեցնեն, իրենք սխալվում են, որովհետև նրանք հանրությանը որևէ բան ներշնչելու շանս չունեն, քանի որ հանրության կողմից մերժված են ու մղված են լուսանցք և այնտեղից երբեք դուրս չեն գալու»:
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կարևոր է, որ այս պրոցեսի ընթացքում պաշտոնյաները հանրության հետ մշտապես լինեն երկխոսության մեջ։
«Այո, մենք պետք է նաև ընդունենք, որ մեր մեղքով հանրությունն ամենայն մանրամասնությամբ չընկալի, թե մենք ինչ ենք անում և ինչի համար ենք անում: Մենք պետք է ապահովենք, որ մեր գործունեության վերաբերյալ թյուրըմբռնում, թերտեղեկացվածություն չլինի: Այսինքն՝ մարդիկ պետք է տեսնեն մեր մոտիվացիան, թե մենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում, ինչու է դա անհրաժեշտ»,- ընդգծեց նա։
Վարչապետը նաև նշեց՝ հասարակության մեջ շարունակում է մնալ մի պատկերացում, որ պետք է իշխանությունից կամ իշխանությանը կցված մարդիկ լինեն, որոնք անցնեն և փողեր, բրինձ, ձեթ բաժանեն։
«Ձեթը բաժանվում էր ոչ թե մարդկանց աղքատությունը հաղթահարելու համար, այլ աղքատության մեջ պահելու համար, որպեսզի հաջորդ ընտրություններում այդ մարդկանց նույն ձեթով ու բրնձով տանեն ընտրական տեղամասեր և քվեարկել տան։ Այս պատմությունն ավարտված է Հայաստանում։ Հիմա երբ ասում են՝ բա, մարդն ինչ անի, ասում ենք, թե ինչ անի՝ փողը տալիս ենք, կովը տալիս ենք, խորհրդատվությունը տալիս ենք, աշխատելու համար պայմանները ստեղծում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև կարևորեց պատշաճ կրթությունը՝ ընդգծելով, որ 21-րդ դարում ով պատշաճ կրթություն չունի, ապա որ երկրում էլ լինի, չի կարող լավ ապրել։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01