Սեպտեմբերի 18-ին ձերբակալվեց ՀՀ ԱՆ «Կոշ» Քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետ Լյովա Բաղդասարյանը: Ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց խոշոր չափերի կաշառք ստանալու համար, այնուհետև դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի միջնորդությունը, և Լյովա Բաղդասարյանը կալանավորվեց: «Կոշ» ՔԿՀ նախկին պետը չի ընդունում մեղադրանքը, և, ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հրանտ Անանյանը, առհասարակ տեղյակ չէ այն մեղադրանքից, որը վերագրվում է իրեն: Այժմ գործն ԱԱԾ վարույթից տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթ: Հրանտ Անանյանը նշեց, որ, ինչպես արդեն ավելի վաղ ասել էր, նախկին դատապարտյալն ավտոլվացման կետում հետաքրքրվել է Լյովա Բաղդասարյանի ավտոմեքենայով՝ իբր գնելու նպատակով, և գումարը մեքենայում թողել: Դրանից անմիջապես հետո էլ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել էր: «Նույնիսկ առերեսման ժամանակ այդ անձնավորությունն ասաց, որ իմ պաշտպանյալի հետ պայմանավորվածություն չի ունեցել, որ գումար պետք է տա նրան»,- նկատեց պաշտպանը: Հարցին, թե գո՞հ են արդյոք նախաքննության ընթացքից, Հրանտ Անանյանն ասաց, որ այնպես չէ, որ գոհ են, որովհետև ամենախիստ խափանման միջոցն է ընտրված, սակայն պետք է ասի, որ բավականին զուսպ են ամեն դեպքում: Պահման պայմանների վերաբերյալ դժգոհություն ունենալու հարցին պաշտպանն արձագանքեց՝ «Ճիշտ է, որոշակի առողջական խնդիրներ ունի, սակայն պահման պայմաններից դժգոհ չէ»: Հրանտ Անանյանն ասաց նաև, որ դիմել են խափանման միջոցը գրավով փոխարինելու համար:
Գոհար Սավզյան
168.am
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44