Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), հոկտեմբերին պարենի համաշխարհային գները հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ աճ են գրանցել, քանի որ շաքարի և հիմնական հացահատիկային ապրանքատեսակների միջազգային գնառաջարկը զգալիորեն աճել է:
Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հոկտեմբերին, միջին հաշվով կազմել է 172.7 նիշ, ինչը նախորդ ամսվա համեմատ բարձր է մոտ 1.7 տոկոսով, իսկ 2018 թվականի հոկտեմբերի ցուցանիշից՝ 6.0 տոկոսով:
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 4.2 տոկոսով, ինչը պայմանավորված է ցորենի և եգիպտացորենի արտահանման գների կտրուկ աճով, ինչպես նաև մի քանի խոշոր արտադրող երկրներում բերքի նվազման հեռանկարով և առևտրային գործունեության աշխուժացմամբ: Ի հակառակ սրան, համեստ պահանջարկով և առատ բերքի հեռանկարով պայմանավորված, բրնձի գները նվազել են:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հոկտեմբերին աճել է 5.8 տոկոսով` հիմնականում պայմանավորված աշխարհում ամենաշատ շաքար արտադրող և արտահանող երկրներում՝ Հնդկաստանում և Թաիլանդում արտադրանքի մեծ կրճատումներով:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը նույնպես բարձր է եղել՝ աճելով 0.5 տոկոսով` հասնելով մեկ տարվա ընթացքում առավելագույն մակարդակի: Արմավենու յուղի գնառաջարկը փոքր ինչ աճել է, պայմանավորված Ինդոնեզիայում բիովառելիքի նոր մանդատով, ինչպես նաև ներմուծման կայուն պահանջարկով և արտադրանքի ակնկալվող քանակի նվազմամբ: Արևածաղկի յուղի գնառաջարկը նվազել է, պայմանավորված Սևծովյան տարածաշրջանում ռեկորդային բերքով:
ՊԳԿ մսի գնային ինդեքսը աճել է 0.9 տոկոսով, ինչը հետևանք է խոշոր և մանր եղջերավոր անասունների ներկրման մեծ պահանջարկով, հատկապես Չինաստանից: Խոզի մսի գինը չափավոր աճ է գրանցել, իսկ թռչնամսինը նվազել՝ պայմանավորված արտահանման հնարավորությունների մեծացմամբ:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 0.7 տոկոսով, քանի որ պանրի բավականին ցածր գնառաջարկը ավելի քան փոխհատուցվում է անյուղ և չզտված կաթի փոշիների գնառաջարկի աճով:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01