Համաշխարհային պարտքի (պետական եւ մասնավոր) ծավալը հասել է համաշխարհային ՀՆԱ 230 տոկոսին, բացարձակ թվերով՝ 188 տրլն դոլար, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան։ Նրա խոսքով՝ պարտքի ընդհանուր մակարդակի երկու երրորդը բաժին է ընկնում մասնավոր հատվածին, տեղեկացնում է «Կոմերսանտը»։ «Զարգացող երկրների պետպարտքն այն մակարդակի վրա է, որը վերջին անգամ նկատվել է 1980-ական թվականների պարտքային ճգնաժամի ժամանակ։ Եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներում վերջին հինգ տարում տեղի է ունեցել պարտքի կտրուկ ավելացում,- ասել է հիմնադրամի ղեկավարը, որի հայտարարությունը հրապարակվել է ԱՄՀ կայքում։- Մեր գնահատականներով՝ ցածր եկամուտ ունեցող երկրների 43 տոկոսը կամ ենթակա է պարտքային խնդիրների առաջացման բարձր ռիսկին, կամ արդեն գտնվում է աղետալի վիճակում»։ Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ամենամյա հանդիպման արդյունքում հոկտեմբերին ընդունվել է հայտարարություն, որում խոշոր երկրների կառավարություններին խորհուրդ է տրվում ավելի ակտիվ օգտագործել ֆիսկալ քաղաքականության գործիքները եւ խստացնել ֆինանսական կայունության ռիսկերի վերահսկողությունը։ Նոր ռեցեսիայի երկյուղներն արդեն մտել են «քսանյակի» երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների պաշտոնական օրակարգ։
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55