Առողջապահության նախարարության «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթը մի շարք սահմանափակումներ է սահմանում: «Արմենպրես»-ի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը նշեց, որ սահմանափակումներ կան և ծխախոտի վաճառքի կազմակերպման և՛ փակ տարածքներում ծխելու, և՛ գովազդի հետ կապված:
«Օրինակ, ռեստորաններում եթե հաճախորդը ծխում է, ապա ադմինիստրատորը պարտավոր է զգուշացնել, որ ծխելն այդտեղ արգելվում է: Եթե տվյալ անձը շարունակում է ծխել, ապա կարող է միջամտել ոստիկանությունը և տուգանել»,-ասաց Լենա Նանուշյանը՝ նշելով, որ հանրային վայրերը, ռեստորանները, սրճարանները պարտավոր են տարածքում տեսանելի վայրում փակցնել ծխելն արգելող ցուցանակներ: Տուգանքը քաղաքացու նկատմամբ տարբեր իրավիճակներում սահմանվելու է մինչև 50 հազար դրամի չափով: Եթե ռեստորանի ադմինիստրատորը չի զգուշացրել, որ ծխելն արգելվում է, ապա ռեստորանի նկատմամբ տուգանքը նախատեսված է 150- 250 հազար դրամի չափով: Հեռուստատեսությամբ ծխախոտի գովազդի դեպքում նախատեսվում է տուգանք մինչև 750 հազար դրամի չափով տուգանք: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծեց, որ նախագիծը ծխողների դեմ չէ, այն ուղղված է հանրային առողջության պահպանմանը: Օրենքի նախագծում կան նաև դրույթներ, որոնք նախատեսում են աջակցություն ծխելը թողնել ցանկացող անձանց համար:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ նախագծի փաթեթի մշակման ընթացքում սերտորեն աշխատել են տարբեր շահագրգիռ կողմերի հետ, ծանոթացել են միջազգային փորձին, ներգրավել են առաջատար փորձագետների:
«Այն պնդումները, թե փակ տարածքներում, ժամանցի վայրերում ծխելն արգելելը կարող է վնասել բիզնեսին, տեղին չէ: Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ այս սահմանափակումն ամենևին չի ազդել բիզնեսի վրա: Ներկայում Հայաստանում տասնյակ ռեստորաններ, ժամանցի վայրեր, դեռ նախագիծը չընդունված, արդեն անցել են առանց ծխելու ռեժիմին, ինչը ողջունելի է»,-ասաց Ալեքսանդր Բազարչյանը: Նա ընդգծեց, որ այս նախագիծը հավասարեցնում է նոր տիպի ծխախոտային միջոցներն ավանդական ծխախոտներին: Այսինքն, եթե արգելվում է ավանդական, հասարակ ծխախոտը, ապա դա ենթադրում է նաև էլեկտրոնային, մյուս այլ ծխախոտային միջոցները ևս:
Ռուս փորձագետ Վիկտոր Զիկովը, կիսվելով Ռուսաստանի փորձով, նշեց, որ այս ճանապարհով իրենք գնացել դեռ 2013 թվականից: Ընդունվել է ամբողջական փաթեթ, խիստ տուգանքներով, որը նախատեսում է ծխելու արգելք փակ տարածքներում:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախագիծն ընդունելուց հետո աջակիցների թիվը ոչ միայն ավելացել է, ավելին, ծխելը թողնել ցանկացողների թիվն է մեծացել: Այսօր ծխախոտի արդյունաբերության ոլորտը անընդհատ ագրեսիվ մարկետինգ է կիրառում, նոր ծխախոտային միջոցներ է շրջանառում սեփական ապրանքը լայնորեն վաճառելու համար: Մի տրվեք այդ մեթոդներին: Մի խաբվեք այն դիտարկումներին, թե նոր ծխախոտային միջոցների ազդեցությունն այդքան վնասակար չէ: Բոլոր ծխախոտային միջոցներն էլ խիստ վտանգավոր են և անհերքելի է այն, որ ծխախոտը բազմաթիվ հիվանդությունների ռիսկի գործոն է»,-ասաց Վիկտոր Զիկովը: Նա կոչ արեց չհայտնվել ծխախոտ արտադրողների թակարդը և չընկնել մոլորության մեջ:
Խոսելով ծխախոտային արգելքի՝ բիզնեսի վրա ունեցած ազդեցության մասին՝ Վիկտոր Զիկովը նշեց, որ նման խնդիր չի եղել: Բիզնեսի վրա ոչ մի ազդեցություն այն չի թողել: Այսօր արդեն իրենց մոտ մշակույթ է դարձել փակ տարածքներում չծխելը և տուգանքների ծայրահեղ միջոցներ հազվադեպ են կիրառվում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01