Շրջանառության մեջ է դրվել Երեւանում մեքենաներով կամ դրանց կցորդներով (շրջիկ առեւտրի կետ) առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու հարաբերությունները կարգավորող նախագիծը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ այս ոլորտը մինչ այս ոչ մի օրենսդրական կարգավորում չի ստանում, հետևաբար Երևանի քաղաքապետարանը չի կարող միջամտել: Օրենքի նախագիծը նպատակ ունի կարգավորել ոլորտը, առևտուր կազմակերպող, ծառայություններ մատուցող շրջիկ կետերի իրավահարաբերությունները: «Մենք շատ հաճախ նման շրջիկ առևտրի կետեր տեսնում ենք նեղ փողոցներում, բանուկ հատվածներում, որոնք կարող են խցանումներ առաջացնել: Նման կետեր տեսնում ենք մշակութային օջախների հարևանությամբ օրվա ամենատարբեր ժամերին: Հիմա նոր օրենքի նախագծով կկարգավորվեն և՛ տեղերը, և՛ ժամերը, և՛ կհստակեցվեն շրջիկ կետերի արտաքին ձևավորումը և այլն»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը: Երևանի քաղաքապետին և ավագանուն տրվելու է լիազորություն սահմանելու այն վայրերը, որտեղ կարելի է իրականացնել շրջիկ առևտուր, կարգը, պայմանները և այլն: Սահմանվելու է տեղական տուրք ամիսը 50 հազար դրամի չափով, գումարած դրան, առևտուր իրականացնողները պետք է վճարեն յուրաքանչյուր օրվա համար տեղ ընտրելու պարագայում: «Ասեմ, որ ես հանդիպել եմ շրջիկ առևտուր իրականացնողների հետ և իրենք կողմ են տեղական տուրքին: Իրենք հասկանում են, որ աշխատում են, եկամուտ են ստանում, պետք է վճարեն, այլապես անհավասար մրցակցություն է լինում հարևանությամբ գործող օբյեկտների պարագայում»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը: Երևանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը նշեց, որ խոսքը նման առևտուրն արգելելու մասին չէ, այլ իրավահարաբերությունները, սանիտարական իրավիճակը, արտաքին տեսքը, վայրը, ժամը, ծառայությունները կարգավորելու մասին է: «Քաղաքապետարանը հակված է այդ տնտեսվարողների հետ համագործակցության: Օրենքի ընդունումից հետո ավագանին իրավական ակտով ավելի մանրամասն գործընթացը կկարգավորի: Ասեմ, որ մենք տարածքների տրամադրումը նախատեսում ենք իրականացնել էլեկտրոնային տարբերակով: Անձը ինքը կարող է տեսնել, թե որ հատվածներն են ազատ ու անձամբ ընտրել: Այսինքն, մարդկային գործոնն այս հարցում նվազեցվում է»,-ասաց Կարեն Համբարձումյանը: Թե կոնկրետ որ տարածքներում չի թույլատրվի, դեռ հստակ չէ, նախնական տվյալներով կլինեն պետական հաստատությունների դիմացի, մշակութային օբեյկտների հարևանությամբ տարածքները, կենտրոնական հրապարակները: Սահմանվելու են համապատասխան գծանշված վայրեր, որտեղ թույլատրվելու է կայանել միայն թույլտվություն ունեցող շրջիկ առևտրի կետերին: Այդտեղ կայանած ցանկացած այլ մեքենա կտարհանվի: Ինչ վերաբերում է ժամային սահմանափակումներին, ապա այն ևս ավագանին կսահմանի, սակայն խիստ նախնական տվյալներով կարող է լինել մինչև 23:00-ն: Նախագիծը ներկայում դրված է շրջանառության մեջ: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախագիծը կառավարության եզրակացությամբ կգնա Ազգային ժողով: Առաջին ընթերցմամբ, ամենայն հավանականությամբ, կընդունվի դեկտեմբերի սկզբին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01