ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարության երիտասարդ դիվանագետներին ներկայացրեց դիվանագիտության ամենամեծ առաքելությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին խոսեց նոյեմբերի 8-ին տեղի ունեցած Արտաքին գործերի նախարարության երիտասարդ դիվանագետների երդման արարողության և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառման ընթացքում: «Հիմա այնպես է ստացվել, որ, եթե դիվանագիտություն ասելով հասկանանք զուտ արտաքին կապերը, դրանով հիմա պետական բոլոր կառույցներն են զբաղվում, ընդհուպ քաղաքապետարաններն ու գյուղապետարանները, որովհետև հիմա աշխարհում շփումների շրջանակը շատ լայնացել է: Նոր պայմաններում ո՞րն է դիվանագիտական ծառայության, իմ կարծիքով, ամենամեծ առաքելությունը. Իմ համոզումն այն է, որ դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր երկրին, պետությանն ու ժողովրդին, որպեսզի աշխարհն ավելի լավ հասկանա մեզ, և մենք ավելի լավ հասկանանք աշխարհը, որովհետև սրանով է պայմանավորված մեծապես, թե մենք ինչքանով համահունչ կլինենք այն գործընթացներին, ինչքանով համահունչ կլինենք այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում աշխարհում, այն դեպքում, երբ այդ գործընթացները համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին, և ինչքանով կկարողանանք ճանաչել այդ գործընթացները և կառավարել մեր շահերն այն դեպքում, երբ այդ գլոբալ գործընթացները մեր շահերին հակադրվում են»,- ասաց վարչապետը: Փաշինյանը հավելեց, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է կարողանան ժամանակակից աշխարհում ունենալ իրենց դերը, ինքնությունը, պաշտպանել, պահպանել և զարգացնել այդ ինքնությունը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01