Փաստ» թերթը գրում է. «Նախօրին հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել Աբրահամ Խաշմանյանին, իսկ ՀՖՖ գործկոմը միաձայն հավանություն է տվել այդ որոշմանը:
Այս անգամ ևս մեր ֆեդերացիան նախապատվություն տվեց հայաստանցի մարզչի, ինչը հարուցեց երկրպագուների որոշակի շրջանակների դժգոհությունը, քանի որ երկար ժամանակ է՝ խոսվում է դրսից հայտնի ու թանկ վարձատրվող մասնագետ հրավիրելու անհրաժեշտության մասին:
Աբրահամ Խաշմանյանն իսկապես պրոֆեսիոնալ է, նա անցած տարիների ընթացքում Հայաստանի թիմերի հետ առաջնության և գավաթի խաղերում տիտղոսներ է նվաճել, սակայն այդպես էլ չի նշանակվել հավաքականի գլխավոր մարզիչ:
«Փաստի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Խաշմանյանին այս պաշտոնում նշանակելու հարցը բազմիցս քննարկվել է նաև Ռուբեն Հայրապետյանի ժամանակ, սակայն վերջինս ու Խաշմանյանը իրար հետ լեզու չեն գտել:
Նույնիսկ մեկ անգամ Հայրապետյանը կանչել է Խաշմանյանին «Հարսնաքար», որտեղ մի քանի հոգու ներկայությամբ առաջարկել է զբաղեցնել գլխավոր մարզչի պաշտոնը՝ պայմանով, որ անելու է այն, ինչ ինքն է ասում, նույնիսկ կազմը ՀՖՖ նախագահն է որոշելու, ինչին Խաշմանյանը բացասական պատասխան է տվել՝ հարուցելով Հայրապետյանի զայրույթը:
Իրազեկ մարդիկ մեզ պատմեցին, որ ոչ վաղ անցյալի այս դեպքն ավարտվել է նրանով, որ Հայրապետյանը նույնիսկ շիշ է շպրտել Աբրահամ Խաշմանյանի ուղղությամբ ու դրանից հետո հրապարակավ մշտապես վատ է արտահայտվել վերջինիս հասցեին:
Թե ինչ հաջողություններ կունենա Հայաստանի հավաքականը Աբրահամ Խաշմանյանի ղեկավարման շրջանում, ցույց կտա ժամանակը:
Բայց այն, որ նա սկզբունքային և պրոֆեսիոնալ մարզիչ է, ապացուցված փաստ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55