Անգլիայի իրավապահ մարմինները բացահայտել են Վիետնամի 39 մահացած քաղաքացիների ինքնությունը, որոնց դիերը հայտնաբերվել էին Անգլիայի Էսսեքս կոմսությունում: Այս մասին հայտնում է կոմսության ոստիկանության պաշտոնական կայքը:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նշել են, որ նրանց հիմնական խնդիրը զոհերի անձը բացահայտելը, նրանց հանդեպ հարգանքի դրսևորումը և նրանց ընտանիքներին ու հարազատներին օգնություն ցուցաբերելն է եղել:
Զոհերի թվում 15-17 տարեկան 3 դեռահաս է եղել: Զոհերից ամենաավագը 44 տարեկան է եղել: 39 զոհերից 8-ը կանայք են եղել, 31-ը՝ տղամարդիկ: Նրանց մեծամասնությունը վիետնամական Նգեան և Հատին նահանգներից են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Մեծ Բրիտանիայում բեռնատար է հայտնաբերվել՝ 39 դիերով: Ի սկզբանե ենթադրվել է, որ բեռնատարը Մեծ Բրիտանիա էր ուղևորվել Բուլղարիայից: Ամենայն հավանականությամբ, ներգաղթյալները մահացել են ցրտից: Բեռնատարում ջերմաստիճանը 0-ից ցածր է եղել:
Ավելի ուշ GPS-ը ցույց է տվել, որ բեռնատարը գտնվել է Ֆրանսիայի՝ Դյունկերկի և Կալեի փախստականների ճամբարներում, այնուհետև ուղևորվել Բելգիա: Մեծ Բրիտանիայից առաջ բեռնատարի եվրոպական վերջին կանգառը եղել է բելգիական Զեբրյուգեն:
Վիետնամի Նգեան նահանգից ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում 21 անձ է կորել Մեծ Բրիտանիայում: Նահանգի իշխանություններն անհայտ կորածների հարազատներից ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել՝ Էսսեքսի տարածքում բեռնատարում հայտնաբերված զոհերի ճանաչման համար:
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55