Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը դուրս չի գա Սիրիայից, քանի դեռ այնտեղ են գտնվում այլ պետությունների զորքերը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը: Էրդողանի խոսքով՝ Անկարան դուրս չի գա Սիրիայից, քանի դեռ այնտեղ կան «ահաբեկիչներ», իսկ Սիրիայում Թուրքիայի գործողությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ երկու երկրներն ունեն 911 կմ ընդհանուր սահման: «Մենք դուրս կգանք միայն այլ պետություններից հետո: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Իրանը Սիրիայի հետ ընդհանուր սահման չունեն»,- հավելել է Թուրքիայի նախագահը: Նա նշել է նաև, որ Թուրքիան ընդունում և աջակցում է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությանը: Էրդողանը նաև մեղադրել է ԱՄՆ-ին պայմանավորվածությունները չկատարելու և «Սիրիայի ազգային ինքնապաշտպանության ջոկատներին», որոնց Թուրքիան անվանում է ահաբեկիչներ, տարածաշրջանից դուրս բերելու գործում չաջակցելու համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պարեկային հերթապահություն է անցկացնում քուրդ զինյալների հետ Ռաս էլ Այն և Ղամիշլի քաղաքների միջև ընկած տարածքում: Սակայն Ռուսաստանը պայմանավորվածությունները կատարում է, և ռուս-թուրքական պարեկային հերթապահությունը Սիրիայի հյուսիսում շարունակվում է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրը հարվածներ էր հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, պետք է մտնեին ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02