Ֆրանսիական Բորդո քաղաքում գինու վաճառքով զբաղվող անձն ավազակների զոհն է դարձել. վերջիններս նրա մառանից 500 հազար եվրո արժողությամբ հազվագյուտ գինիներ են գողացել, գրում korrespondent.net-ը՝ հղում անելով է France Bleu-ին: Ըստ պարբերականի՝ չարագործները կոտրել են ֆրանսիացու տան նկուղի պատուհանը և դուրս են հանել գինու մոտավորապես 100 արկղ: Սեփականատիրոջ խոսքով՝ արկղերում պահված են եղել ոչ միայն բորդոյան «Շատո Պետրյուս» և «Շատո Մարգո» տեսակի գինիներ, այլև այնպիսի բուրգունդյան գինիներ, ինչպիսին «Ռոմանե կոնտին» է: Գողացված ամենահին գինիները մի քանի տասնյակ տարեկան են եղել: Քննիչները փորձում են վերականգնել միջադեպի ամբողջական պատկերը: Այնուամենայիվ, նրանց չի հաջողվել գողության որևէ վկա գտնել՝ նույնիսկ հարևանների շրջանում, որոնք ոչինչ չեն նկատել: Ռադիոընկերությունը հիշեցնում է, որ գինիների գողությունը նորություն չէ Ֆրանսիայում, որը համարվում է խմիչքի այս տեսակի գլխավոր արտադրողներից մեկն աշխարհում: Այսպես, 2007 թվականին Բորդոյի՝ գինիների վաճառքով զբաղվող մեկ այլ անձից 600 հազար եվրո արժողությամբ 3000 շիշ գինի են գողացել: 2017 թվականին Փարիզի մասնավոր մառաններից մեկից 250 հազար եվրո արժողությամբ 300 շիշ գինի են գողացել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01