«Ուրախ եմ փոխանցել Նորին Սրբություն պապ Ֆրանցիսկոսի ողջույնները Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև նրա հավաստիքն ու աղոթքը՝ հայ ժողովրդի հետագա զարգացմանը, խաղաղությանն ու ներդաշնակությանը»,-այս մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ ասաց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը, որը նոյեմբերի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստանում է։ Արք. Պոլ Ռիչարդ Գալագերը նշեց, որ այս այցը նպատակ ունի արտահայտել բարեկամությունը, որը բնորոշում է երկկողմ հարաբերությունները Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև։ Արքեպիսկոպոսը նշեց, որ երկկողմ հարաբերությունները հաստատվել են 1992թ․-ին, սակայն դրանք ավելի երկար պատմություն ունեն, հատկապես այն պատճառով, որ Հայաստանն առաջին քրիստոնեա երկիրն է աշխարհում։ Արք. Պոլ Ռիչարդ Գալագերը հիշեցրեց հայ-վատիկանյան հարբերությունների կարևոր իրադարձությունները՝ Սուրբ Հովհաննես Պողոսի կողմից Աշոցքի շրջանին որպես նվիրատվություն տրված Տիրամայր Նարեկ հիվանդանոցը, որը մինչ օրս գործում է, 2001թ․-ին Հովհաննես Պողոս պապի այցը Հայաստան՝ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ, 2015թ․-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ պատարագի մատուցումը Վատիկանի Սուրբ Պողոս տաճարում, 2016թ․-ին Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից այցերը Սուրբ Աթոռ։ «Միաժամանակ, ուզում եմ ընդգծել, որ մեր հարաբերությունները շատ ավելի լայն են ու ընդգրկուն, որը ներառում է բարեգործություն, սոցիալական աջակցություն, մշակութային ծրագրեր, երկկողմ խորհրդակցություններ, որոնք վերաբերում են տարածաշրջանային հարցերին ու միջազգային հարաբերություններին, քրիստոնեական արժեքների առաջմղմանը»,-ասաց արք. Պոլ Ռիչարդ Գալագերը։ Արքեպիսկոպոսը նշեց, որ Հայաստանում կաթոլիկ եկեղեցու, կաթոլիկ համայնքի ներկայությունը նույնպես միտված է նպաստելու Հայաստանի հասարակության բարեկեցությանը։ «Աստծո օրհնությունն եմ խնդրում հայ ժողովրդի համար, որը մեծ տառապանքներ է կրել ու աղոթում եմ քրիստոնեաների բարեկեցության համար»,-ասաց արք. Պոլ Ռիչարդ Գալագերը։ Նշենք, որ այցի շրջանակներում Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպում կլինի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Արք. Պոլ Ռիչարդ Գալագերն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44