Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասում 26 տարուց ավելի է` կոյուղի չկա: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեցին թաղաամասի բնակիչները` հայտնելով, որ նաեւ գրավոր են խնդրի մասին հայտնել, սակայն ոչ մի արդյունք: Վարչապետը զարմացավ, որ 26 տարուց ավելի բազմահարկ շենքերում կոյուղի չկա եւ ասաց, որ կծանոթանան խնդրին: Քիչ անց նրան մոտեցավ թաղամասի ներկայցուցիչը եւ կրկին փորձեց ներկայացնել խնդիրը, ինչին Փաշինյանը դժգոհ արձագանքեց, որ նլսել են արդեն, պետք է քննարկեն: Թաղամասի ներկայացուցիչը ասաց, որ ինքն ուղղակի ցանկանում է իմանալ հարցը լուծվելու է, թե ձգձգվելու է նախորդ իշխանությունների նման: «Անձամբ ես հեղափոխության մասնակիցներից առաջինն եմ, մասնակցել եմ, որ մեր երեխաներն առողջ ու անվտանգ ապրեն»,-ասաց նալ: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին այցելել է Գորիս: Նա Գորիսում շրջայց է կատարում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ: Նա ծանոթացել է սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին: Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44