ԵՊՀ ուսանողական խորհուրդը դեռևս պաշտոնապես չի քննարկել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների կողմից սկսած դասադուլն ու նրանց կողմից բարձրաձայնվող պահանջները: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դասադուլ են անում ԵՊՀ պատմության և բանասիրության ֆակուլտետների ուսանողները, այլ ֆակուլտետներից էլ կան միացած ուսանողներ:
Նրա խոսքով, մտավախություն ունեն, որ այլ ֆակուլտետներ էլ դասադուլ կհայտարարեն. «Եթե կա երկու ֆակուլտետում դասադուլ, կարող է նաև վարակիչ լինել, լավ իմաստով, տարածվի մյուս ֆակուլտետների վրա, քանի որ մայր բուհն ինքնին ստեղծված է կրթության համար: Փորձենք խելամիտ լուծում տալ այս հարցին, նաև մյուս կողմից ենք ակնկալում խելամիտ լուծում»:
Դ. Ափոյանն ասաց, որ երիտասարդները վճռական են տրամադրված:
«Երբ խոսում եմ երիտասարդների հետ, նրանք վճռական են տրամադրված, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասում են, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել, շարունակելու են պայքարը»,- ասաց ԵՊՀ ուսխոհրդի նախագահը:
Նա նշեց, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման ընթացքում շատ թերություններ է թույլ տվել:
«Երբ Արայիկ Հարությունյանը ԵՊՀ 100-ամյակի հոբելյանական նիստին եկավ ու նիստի մեկնարկից 20 րոպե անց արհարհական դուրս եկավ, անհարգալից վերաբերմունք էր 100-ամյա բուհի նկատմամբ: Դատապարտելի քայլ է, որ նախարարն ու ԱԺ նախագահն արհամարհելով դուրս եկան մեր 100-ամյակի հոբելյանական նիստից: Նաև կրթություն ոլորտում ենք շատ խնդիրներ տեսնում»,- ասաց Դ. Ափոյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են սկսել, նրանք անցնում են երևանյան բուհերի մոտով ու կոչ անում ուսանողներին, դասախոսներին միանալ իրենց: Նրանք վերջում միանալու են ԿԳՄՍ նախարարության մոտ նստացույց անող ՀՅԴ երիտասարդական թևի անդամներին: Նրանք պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44