Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, թե ինչու վերջին տարիներին հարցազրույց չի տվել, և հստակեցրել է ԶԼՄ-ների հետ կապը վերահաստատելու պատճառները: «Թուրքական ներխուժումից հետո ամբողջ աշխարհում, տարածաշրջանում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները նորից իմ երկիրն առաջնային պլան են մղել»,- նշել է նախագահը`պատասխանելով այն հարցին, թե ինչու է որոշել կրկին հարցազրույց տալ: «Երկրորդ հերթին, ես կարծում եմ, որ հասարակական կարծիքն աշխարհում և հատկապես Արևմուտքում վերջին մի քանի տարիների ընթացքում փոփոխությունների է ենթարկվել: Մարդիկ հասկանում են, որ շատ պաշտոնյաներ Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Յեմենում տեղի ունեցած իրադարձությունների մասին չափից շատ կեղծ տեղեկություններ են հաղորդել: Նրանք գիտակցում են, որ սուտ կա, բայց չգիտեն` որն է ճշմարտությունը: Իմ կարծիքով` ժամանակն է խոսել այդ ճշմարտության մասին»,- հավելել է Ասադը: Նախագահը հավելել է, որ նախկինում բազմիցս հարցազրույցներ է տվել արևմտյան ԶԼՄ-ներին, սակայն, իր պնդմամբ, վերջիններս իրականությունն արտացոլող տեղեկություն ստանալու փոխարեն փորձում են սենսացիա ստեղծել: Հենց դա է պատճառը, որ տարիներ շարունակ պետության ղեկավարը հրաժարվել է հարցազրույցներ տալուց: Հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել է Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու նպատակով «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողություն իրականացնելու մասին: Այն պետք է ծառայի որպես պաշտպանիչ գոտի թուրքական սահմանի համար: Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակը կարգավորելու վերաբերյալ համատեղ գործողությունների իրականացման հուշագիր է ընդունվել: Փաստաթղթի համաձայն` Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը և սիրիացի սահմանապահները հոկտեմբերի 23-ի կեսօրից մուտք են գործել Թուրքիայի կողմից ստեղծված 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուն սահմանակից տարածքներ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 29-ին հայտարարել է, որ քրդերն ավարտել են անվտանգության այս գոտուց իրենց զինված ստորաբաժանումների դուրսբերման գործընթացը:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02