Ամերիկյան People’s Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ, որի հաղթողներն ընտրվում են հանդիսատեսի քվեարկության արդյունքում, տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմը, հայտնում է THR-ը: People’s Choice Awards-ի 45-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում: Լավագույն դերասան է ճանաչվել Ռոբերտ Դաունի կրտսերը, իսկ լավագույն դերասանուհի՝ Զենդեյան («Սարդ-մարդը. Տնից հեռու» ֆիլմում դերակատարման համար): Որպես լավագույն ընտանեկան ֆիլմ հանդիսատեսն ընտրել է «Ալլադին»-ը: «Լավագույն հեռուստասերիալ» և «Լավագույն դրամատիկ հեռուստասերալ» անվանակարգերում հաղթող է ճանաչվել «Չափազանց տարօրինակ գործեր» հեռուստասերիալը, իսկ լավագույն հումորային շոու է ճանաչվել «Մեծ պայթյունի տեսություն»-ը: Էքշն ժանրի աստղ է ճանաչվել Թոմ Հոլլանդը՝ «Սարդ-մարդը. Տնից հեռու» ֆիլմում դերակատարման համար, իսկ անիմացիոն ֆիլմի աստղ՝ Բեյոնսեն՝ «Առյուծ արքա» ֆիլմի համար: Հեռուստասերիալի լավագույն դերասանի տիտղոսին արժանացել է Քոուլ Սփրոուսը՝ «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում դերակատարման համար, իսկ հեռուստասերիալի լավագույն դերասանուհու մրցանակը ստացել է Միլի Բոբի Բրաունը՝ «Չափազանց տարօրինակ գործեր» հեռուստասերիալում իր խաղի համար: Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն արժանացել է Icon Award մրցանակին:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02