2020 թվականի Երեւանի բյուջեն այս տարվա բյուջեի նկատմամբ առանձնակի մեծ աճով է առանձնանում: Այս մասին քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեսանյութում նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Նրա խոսքով, 2019-ի 83 մլրդ 200 մլն դրամի մուտքերի փոխարեն 2020-ին պլանավորել են 107 մլրդ դրամի մուտք: «Սեփական եկամուտների կշիռը ընդհանուր համայնքի մուտքերում գնալով աճում է, ինչը բավական մեծ մակրոտնտեսական ցուցանիշ է: Մեր ծախսերը հաջորդ տարի կկազմեն շուրջ 116 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ 25 մլրդ դրամով ավելի է»,-ասել է փոխքաղաքապետը: Անդրադառնալով ծրագրերին, նա ընդգծել է, որ կան մի քանի խոշոր ծրագրեր, որոնցից է կանաչապատման նոր մոդելի ներդրումը, որի ֆինանսավորումը կլինի 3,6 մլրդ դրամ. «Բավական մեծ տարածքների զրոյից ոռոգման ցանցեր կկառուցվեն: Պլանավորում ենք նաեւ մեկնարկել բավական լայնածավալ սոցիալական բնակարանաշինության ծրագիր՝ վթարայինների վերաբնակեցման միջոցով: Բակերի բարեկարգում հոդվածով 1,5 մլրդ դրամ ենք նախատեսել: Ասֆալտապատման ծավալները եւս կավելանան. միայն 696 մլն դրամի մայթեր ենք կառուցելու»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմնական ծախսային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն ավելի մատչելի դարձնելու ուղղությունը: Փոխքաղաքապետը խոսել է նաեւ մետրոպոլիտենի վերազինման մասին, նշելով, որ 20 տարի անց այն կվերազինվի նոր շարժասանդուղքով, նոր շարժակազմերով եւ վերանորոգված, անվտանգ տեխնիկական միջոցներով:
Մանրամասները՝ տեսանյութում:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44