«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ համանախագահող միջնորդների ակնհայտ ակտիվություն կա: Մինչև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցն ու խնդրին անդրադարձը, հիշեցնենք, հաշված օրեր առաջ էլ ԵԱՀԿ ամերիկյան առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորից եղավ հայտարարություն, որտեղ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի` նաև շեշտեց. «ԱՄՆ-ն կողմ է կողմերի հետ համագործակցությանը՝ ամուր և խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ՝ հիմնված մասնակից պետությունների համար ընդհանուր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա, որոնք արտացոլված են Հելսինկյան եզրափակիչ ակտում, որը կարևոր գործիքն է մնում ԵԱՀԿ անդամ պետությունների գործունեության և սկզբունքների մեջ»: Ըստ էության, ամերիկյան կողմից հնչած այս հայտարարության հետ պաշտոնական Ստեփանակերտն անհամաձայնություն չունի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց «Բոլոր սկզբունքներին անդրադարձ կա, հավասարակշռված հայտարարություն է և, որ ամենակարևորն է, ընդգծվում է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»:
Համանախագահող մյուս երկրի՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը Երևանում երեկ, ըստ էության, ասաց, թե Արցախը եղել է բանակցության մասնակից, սակայն «ինչ որ փուլում Հայաստանի ղեկավարներից մեկը» որոշել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի Արցախը: Սա, թերևս, սենսացիոն հայտարարություն է: Լավրովն ինքը չմանրամասնեց, թե Հայաստանի որ ղեկավարին է ակնարկում: Արցախից, սակայն, պնդում են՝ այս թեման Ադրբեջանն է շահարկում և հենց Ադրբեջանն է ցանկանում , որ Արցախը չվերադառնա բանակցային սեղանին: Պատասխանելով «ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ում նկատի ուներ Լավրովը` Արցախի նախագահի խորհրդականն ասաց. «Գիտեք, ես չգիտեմ` ում է ակնարկում: Բայց պետք է հստակ ասել, որ դա Ադրբեջանի քմահաճույքն է եղել` անկախ ամեն ինչից: Եթե իրենք շահագրգռված են, որ վերադառնա բանակցային սեղան, ինչո՞ւ հիմա չեն ասում: Եվ բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ անհատը այդ հարցը կարգավորել»: Բաբայանին, սակայն, գոհացրել է փաստը, որ ՌԴ արտգործնախարարը Երևանում հայտարարել է, որ բոլորի համար է պարզ՝ առանց Արցախի չի կարող ավարտվել որևէ բանակցություն: Իսկ Լավրովը, արձանագրենք, որ այսպիսով տողատակային աջակցություն է հայտնել Ստեփանակերտի սուբյեկտությանը, որն, ըստ էության, առաջնագիծ է բերում պաշտոնական Երևանը հեղափոխությունից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55