ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մոտից մեկնարկում է ուսանողների և ՀՅԴ երիտասարդական միության իրազեկման երթը: Նրանք անցնելու են երևանյան բուհերի մոտով՝ կոչ անելով միանալ իրենց: Այնուհետև նրանք միանալու են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ նստացույց անող երիտասարդներին:
Երիտասարդներն ընդգծում են, որ իրենց պայքարը չիջեցնեն քաղաքական, կուսակցական մակարդակի, իրենց պայքարն ապակուսակցական, երիտասարդական, ուսանողական պայքարը է:
«Մեր պայքարը հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության համար է, հայոց եկեղեցու համար է: Սա համազգային, համապետական պայքար է, միտված է ազգային արժեքների պաշտպանությանը»,- հայտարարում են երիտասարդները:
Նրանք կոչ են անում նաև դասախոսներին միանալ իրենց:
«Դիմում ենք ԵՊՀ դասախոսական կազմին. մենք դուրս ենք եկել փողոց պաշտպանելու այն արժեքները, որոնք դուք մեզ փոխանցել եք ու փոխանցում եք՝ մեր լեզուն, կրոնը ու պատմությունը: Մեզ այս պայքարի մեջ մենակ մի թողեք: Սա միայն մեր պայքարը չէ, դուք եք դրանք մեզ փոխանցել, եկեք տեր կանգնեք ձեր փոխանցածին: Կոչ ենք անում դասախոսներին միանալ մեզ: Լավ գիտակցեք, մենք միևնույնն է՝ հաղթելու ենք: Կուզենանք հաղթել ձեզ հետ, նահանջի տեղ չունենք, բայց կուզենանք չնահանջել ձեզ հետ, քանի որ ձեզ հետ մենք մեզ ավելի ամուր ենք զգացել: Միացել ձեր ուսանողին, երիտասարդին»,- ուսանողները դիմում են իրենց դասախոսներին:
Ակցիայի մասնակիցներից Գևորգ Գյուլումյանն ասաց, դասախոսները պետք է լինեն իրենց ուսանողների կողքին, ցույց տան, որ իրենց դաստիարակած ուսանողների բռնած ճանապարհը ճիշտ է, քանի որ շարժվում են իրենց ցույց տված ճանապարհով:
«Մեզ կրթության նախարարն անդաստիարակներ է անվանում: Մենք ձեր դաստիարակությունն ենք ստացել, փաստորեն ձեր դաստիարակությունն այս նախարարի համար ոչ մի արժեք չունի, դա անդաստիարակություն է: Սա նաև ձեր թասիբի հարցն է»,- նշեց ուսանողներից մեկը:
Գ. Գյուլումյանի խոսքով, ասում են, թե կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկում է երկխոսության գալ:
«Արայիկ Հարությունյանը խնդիրը սեղանի շուրջ լուծելու բոլոր տարբերակները մտցրել է փակուղի: Օրակարգը մեկն է՝ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, քանի որ ի վիճակի չէ աշխատելու»,- նշեց նա:
Հիշեցնենք, ուսանողներՀՅԴ երիտասարդների պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել:
ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ դասադուլ են անում, ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներն արդեն մի քանի օր նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության մետ:
Նրանք նշում են, որ իրենք վճռական են, չեն նահանջելու՝ մինչև չհասնեն իրենց պահանջների լուծմանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01