Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի լրագրող Արիս Նալջըն հայտնվել է Ադրբեջանի արտգործնախարարության «անցանկալի անձանց» տխրահռչակ և զավեշտալի «սև ցուցակում»:
«Ակոս» թերթն այդ առնչությամբ հայտնում է, որ այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ-ը տեղեկացրել է թերթին հղած էլեկտրոնային նամակում, որում որպես հիմնավորում նշվել է այն, որ Արիս Նալջըն «առանց Բաքվի թույլտվության» այցելել է Արցախ, հարցազրույց ունեցել տեղի պաշտոնյաների հետ և այդ մասին 2014 թվականին հոդված հրապարակել թուրքական T24 կայքում:
Նամակում նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի կազմած «սև ցուցակում» ընդգրկվում են բոլոր այն օտարերկրացիները, որոնք առանց պաշտոնական Բաքվի թույլտվության այցելում են Լեռնային Ղարաբաղ:
591 հոգանոց անցանկալի անձանց ցուցակում նշված է Թուրքիայի քաղաքացի, գիտնական Էզգիսու Բիբերի անունը ևս:
Ադրբեջանում այդ զավեշտալի ցուցակն օգտագործվում է նաև իշխանություններին ընդդիմախոսներից ազատելու համար: Այսպես, ցուցակում է նաև երբեք Արցախ չայցելած «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակից Խադիջա Իսմայիլովան, որն իր լրագրողական բացահայտումներով մերկացրել է Ադրբեջանի իշխող՝ Ալիևների ընտանիքի կոռուպցիոն գործունեությունը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակում» ընդգրկել է նաև իշխանամետ haqqin.az լրատվական կայքի թղթակից Զաուր Ռասուլզադեին, որը համարձակվել էր քննադատել ԱԳՆ-ի աշխատանքը:
Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» հայտնված անձանց արգելվում է մուտք գործել այդ երկիր:
Articolo21.org կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքվի իշխանությունների անցանկալի անձանց «սև ցուցակում» ընդգրկված են ամբողջ աշխարհի տարբեր երկրներից մոտ 600 անձանց անուններ:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55