Գլյուկոկորտիկոստերոիդները, որոնք հայտնի հակաբոբոքային դեղամիջոցներ են, ընդամենը մեկ շաբաթ ընդունելուց հետո բարձրացնում են դիաբետի զարգացման վտանգը, ինչպես պարզել են Sapienza University of Rome-ի գիտնականները։ Խոսքն, օրինակ, պրեդնիզոլոնի մասին է, որը նախատեսված է արթրիտի եւ ասթմայի բուժման համար։ Դրա պարունակությամբ դեղամիջոցները ամբողջ աշխարհում ընդունում են միլիոնավոր մարդիկ։ Միայն Մեծ Բրիտանիայում բնակչության 3 տոկոսը գլյուկոկորտիկոստերոիդները ընդունում է այդ հիվանդությունների, ինչպես նաեւ ալերգիայի, էկզեմայի եւ գրգռված աղիների համախտանիշի դեմ պայքարելու համար։ Գիտնականները պարզել են, որ գլյուկոկորտիկոստերոիդների մի տեսակը՝ պրեդնիզոլոնը, ընդամենը 7 օր անց խախտում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորումը։ Արյան մեջ գլյուկոզայի վերահսկման թուլացումը հանգեցնում է ինսուլինի դիմադրության ձեւավորմանը, որը 2-րդ տիպի դիաբետի զարգացման հիմնական պատճառներից մեկն է։ Համարվում էր, որ ստերոիդների պատճառով առաջացած դիաբետը առկա է այն մարդկանց մոտ, որոնք երկար ժամանակ պրեդնիզոլոնի կարգի դեղամիջոցներ են օգտագործում։ Սակայն այժմ իտալացի գիտնականները ապացուցել են, որ այդ պաթոլոգիական գործընթացը շատ ավելի վաղ է սկսվում՝ ընդամենը հաշված օրերի ընթացքում։ Սա առաջին հետազոտությունն է, որն ուսումնասիրել է գլյուկոկորտիկոստերոիդների կարգի հայտնի դեղամիջոցների կարճատեւ մետաբոլիկ ազդեցությունը առողջ տղամարդկանց վրա։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ ցածր դոզաների դեպքում պրեդնիզոլոնի դոզան խախտում է գլյուկոզայի մետաբոլիզմը, ինչը բարձրացնում է դիաբետի զարգացման վտանգը։ Այդ վտանգը աճում է դեղամիջոցի ընդունման շարունակականությանը զուգընթաց։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01