Եվրոպայում Tesla Էլեկտրամոբիլների թողարկման առաջին գործարանը կառուցվելու Է Բեռլինում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ընկերության ղեկավար Իլոն Մասքը: Ինչպես հայտնել Է CNBC-ն, դա լինելու Է «գիգաֆաբրիկա», ինչպես նաեւ մշակման ու դիզայնի կենտրոն: Եվրոպայում Tesla-ի արտադրությունը գործարկելու պլանների մասին Մասքը խոսում Է արդեն մի քանի տարի: Ներկայիս հայտարարությունը նա արել Է Bild հրատարակության մրցանակի՝ Golden Steering Wheel-ի ("Das Goldene Lenkrad") պարգեւատրման արարողության ժամանակ: Բեռլինի ընտրությունը Մասքը բացատրել Է գերմանացի ինժեներների՝ համընդհանուր ճանաչում ստացած նշանավոր հաջողություններով եւ այն բանով, որ Բեռլինը դիզայնի համաշխարհային կենտրոններից մեկն Է: Նա ճշտել Է, որ գործարանը կառուցելու են Բեռլինի նոր օդանավակայանից ոչ հեռու: Tesla-ի համար դա լինելու Է չորրորդ ձեռնարկությունը Նեւադայի գիգաֆաբրիկայից՝ Նյու Յորքում գտնվող լիցքավորման համակարգերի եւ Էլեկտրոնիկայի արտադրության գործարանից եւ Շանհայում նոր բացված գործարանից հետո: Tesla-ի թողարկումը Գերմանիայում կդյուրացնի ընկերության Էլեկտրամոբիլների վաճառքները Եվրոպայում: Երրորդ եռամսյակի համար հաշվետվության մեջ Tesla-ն նշում Է, թե պլանավորում Է Եվրոպայում թողարկել Model 3 սեդաններ եւ Model Y մշակված քրոսովեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
09:33
09:16
09:02
17:23
17:05
16:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02