Երևանում նոյեմբերի 12-ից 13-ն անցկացվել է «Антиконтрафакт–2019» 7-րդ միջազգային համաժողով, որին մասնակցել են նաև Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Համաժողովում քննարկվել են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Մտավոր սեփականությունը ԵԱՏՄ-ում․ ապագան առանց կեղծված արտադրանքի» թեմատիկ քննարկումներին: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ Ռաֆայել Գրիգորյանը համակարգել է «Մաքսային մարմինների դերը և խնդիրները մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում» թեմայով կլոր սեղանի աշխատանքները: Մասնակիցներն անդրադարձել են մաքսային մարմինների և մասնավոր կազմակերպությունների համագործակցության անհրաժեշտությանը և հեռանկարներին՝ մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանության և ապրանքների ապօրինի շրջանառությանը հակազդելու նպատակով։ Երկօրյա համաժողովում քննարկվել են նաև մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում մաքսային մարմինների առջև ծագող մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները: ՊԵԿ իրավաբանական վարչության մաքսային գործի և մտավոր սեփականության պաշտպանության ընթացակարգերի բաժնի պետ Անդրանիկ Գևորգյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Ռուզաննա Կուսիկյանը ներկայացրել են Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանության միջոցներն ապահովող իրավական դաշտն ու դատական պրակտիկան և ՊԵԿ-ի կողմից ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում կիրառվող մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմը, որով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղթող է ճանաչվել Թբիլիսիում կայացած «GITI 2019» կիբերանվտանգության և ՏՏ նորարարությունների կոնֆերանսի շրջանակներում անցկացված մրցույթում՝ «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում։ Նշենք, որ «Антиконтрафакт» համաժողովը Եվրասիական տնտեսական միության շրջանակում քննարկումների կարևոր հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ԵԱՏՄ անդամ պետությունների պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին, խոշոր կազմակերպությունների ղեկավարներին, միջազգային փորձագետներին, գիտության և հանրության ներկայացուցիչներին համատեղ քննարկել արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության, այդ թվում՝ կեղծված արտադրանքի շրջանառության, շուկաների պաշտպանության խնդիրները, ինչպես նաև կառուցողական երկխոսության արդյունքում մշակել համատեղ լուծումներ ընդհանուր քաղաքակիրթ շուկայի ձևավորման համար:
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15