Արդարադատության նախարարն ընդունել է «Սեյվ դը չիլդրեն»կազմակերպության պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանն այսօր ընդունել է «Սեյվ դը չիլդրեն»կազմակերպության Եվրասիայի և Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրեն Թոմ Քրիֆթի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշընլի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանը, Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Իրինա Սաղոյանը, այլք:
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Սեյվ դը չիլդրենի համագործակցությունը Արդարադատության նախարարության հետ և կարևորել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համատեղ աշխատանքները:
Նախարարն օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից ընդգծել է խնամատարության ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը և շեշտել, որ Նախարարության օրենսդրական նախաձեռնություններում հատուկ ուշադրություն է դարձվում երեխայի իրավունքի պաշտպանության լավագույն շահին ուղղված մեխանիզմների ներդրմանը:
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Եվրասիայի և Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրեն Թոմ Քրիֆթը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և կարևորել ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ գործող Անչափահասների արդարադատության խորհրդի, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության լավագույն շահին ուղղված աշխատանքները:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև առաջիկայում մի շարք ծրագրերի իրականացման հնարավորությունները:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարականության հետ կապերի վարչություն
20:02
17:43
17:19
17:02
16:45
16:24
16:09
15:48
15:46
15:22
14:45
14:19
14:05
13:44
13:19
13:02
12:42
12:28
12:16
11:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35