Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ դաշինքի անդամների միջև կոնսենսուս գոյություն չունի «ռուսական գործոնի» պատճառով: Այս մասին նախօրեին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլին՝ վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այս մասին գրում է Tass-ը։ «Մենք պետք է ելնենք իրականությունից: Մի բան է մեր ցանկությունը, մեկ ուրիշ` դա իրականացնելու ճանապարհը: Այսօր ՆԱՏՕ-ի անդամների միջև ընդհանուր համաձայնություն չկա Վրաստանի անդամակցության վերաբերյալ, իհարկե, դրանում որոշիչ դեր է խաղում ռուսական գործոնը», - ասել է Գարիբաշվիլին: Նշվում է, որ Վրաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ 1990-ականների վերջերից; 2002-ի նոյեմբերին այդ ժամանակվա նախագահ Էդուարդ Շևարդնաձեն (1928-2014) Պրահայում կայացած գագաթնաժողովում հայտարարեց Վրաստանի՝ դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին: Այս ձգտումը հաստատեց հաջորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նոր կառավարությունը, որը իշխանության եկավ 2012-ի հոկտեմբերին «Վրացական երազանք» կոալիցիայի տարած հաղթանակից հետո, շարունակեց իր ընթացքը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարելով, որ «ամենակարևոր խնդիրը Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փուլային կարգավորումն է՝ առանց վնասելու Վրաստանի տարածքային ամբողջականությանը»: 2015 և 2016 թվականներին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այցելեց Թբիլիսի՝ վստահեցնելով, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ առանց հստակ տարեթվեր ասելու։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55