ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ 2020 թվականի բյուջեն ընդհանրապես հեղափոխական բյուջե չէ, ավելին՝ այն տնտեսական հեղափոխությունը սպասարկող բյուջե չէ:
«Մենք բյուջեի այս նախագծին միանշանակ դեմ ենք քվեարկելու: Այս բյուջեով այն ցուցանիշներին, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում ժողովրդի և մեր բոլորի մոտ առաջացրել են դրական սպասումներ, չենք կարող հասնել: Դեռևս փետրվարին, Կառավարության հնգամյա ծրագրի հետ կապված, որին մենք դեմ էինք քվեարկել, ասել էինք, որ այս մոտեցումներով և ցուցանիշներով չենք կարող իրականացնել գրագետ քաղաքականություն և ապահովել այն սպասելիքները, որի մասին ես ասացի»,- այսօր խորհրդարանում նշեց Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի նախագծին:
Ըստ նրա՝ համախառն ներքին արդյունքը 4,9 տոկոս է, մինչդեռ նախորդ տարիներին նվազագույն տոկոսը սահմանվում էր 5-7 տոկոս, ուստի այս ցուցանիշը կարելի է համարել հետնահանջ: Այն չի ապահովում բնակչության կենսամակարդակի, պաշտպանության մակարդակի համապատասխան երաշխիքների կատարումը:
Նա անբավարար է համարում Կառավարության այն արձանագրումները, ըստ որի՝ թոշակները, ուսուցիչների աշխատավարձն այս կամ այն չափով պետք է բարձրանա:
«Այս տարի պետական ծախսերը, որը նախատեսված է եղել 220 մլրդ դրամ, հիմա` նոյեմբերի 1-ի դրությամբ, դրանից 89 մլրդ դրամն է ծախսվել, այսինքն՝ մոտավորապես 500 միլիոն դոլարից 150 դոլարն է ծախսվել: Իսկ մնացած գումարին տեղ չկա, Կառավարությունը չի կարող ծախսել: Այ քեզ բան, ես չհասկացա, այսինքն՝ մեզ գումար է անհրաժեշտ, վարկեր ենք ներգրավում, և այլն, հիմա փողը կա, պետք է մարդ գտնենք, որ ծախսե՞նք: Սրա բացատրությունն այն է, նախ՝ քաղաքական մակարդակով հնչել է, որ բոլոր տենդերները, որտեղ որ հիմնականում պետք է իրացվեն այս պետական ծախսերը, հիմնականում նույն ընկերություններն են, և նորերը չեն առաջանում, դրանց մի մասի վրա էլ քրեական գործեր է հարուցված»,- շեշտեց Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, արդեն երկու տարի է՝ Մեղրիում ունենք ազատ տնտեսական գոտի, որը ԵԱՏՄ քվոտայում միակն է, ընդ որում՝ Հայաստանն արդեն հայտարարել է, որ պետք է հանդիսանա կամուրջ՝ Իրանը ԵԱՏՄ-ին կապելու համար, և որի ժապավենը կտրել են, սակայն չի գործում. «Ո՞վ պետք է նայի այս խնդրին»:
«Վերջերս մենք նաև գտնվում էինք Վերին Լարում, և օրական թողունակությունը երկկողմանի 170 բեռնատար է, բայց այնտեղ թողնում են 800 բեռնատար: Սև ծովում չունենք լաստանավ, մինչդեռ Ղազախստանն այնտեղ ունի տերմինալ, իսկ մենք չենք կարող օգտագործել մեր միջպետական կապերը, մի հողակտոր վերցնենք, և տերմինալ ունենալ»,- ընդգծեց նա:
Զվարթ Խաչատրյան
168.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01