«Այն ամենը, ինչին հասնում է քաղաքացիական հասարակությունը ոչ թե իշխանությունների բարիդրացիական վերաբերմունքի շնորհիվ է լինում, այլ ճիշտ հակառակը, շատ անգամ ի հեճուկս իշխանությունների»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականի մասին:
Նրա խոսքով, պարոն Մանուկյանն այդ քայլին գնալու հիմքեր ունի, այն է, որ վարչապետ-Հանրային խորհրդի նախագահ հարաբերությունները, կապը խզված են, աշխատանքային ռեժիմի մեջ հնարավոր չէր աշխատել:
«Դա հնարավոր չէր, որովհետև վարչապետը չէր արձագանքում: Այդ դեպքում Վազգեն Մանուկյանն ունի հիմքեր՝ ասելու, որ իր անձն է, թե իր դրսևորումն է, որ խոչընդոտ է դառնում Հանրային խորհրդի բնականոն աշխատանքի համար: Բայց ես այդպես չէի անի»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Հարցին՝ հնարավոր է ճնշումների հետևանքով Հանրային խորհուրդը ցրվի, նա պատասխանց. «Այո: Քանի որ Հանրային խորհրդի անդմաների մեծ մասը տղամարդիկ են, իմ հարուստ փորձը ցույց է տվել, որ տղամարդիկ չեն դիմանում իշխանության ճնշումներին: Կանայք դրանց ավելի ունակ են»:
Ինչ վերաբերում է Հանրային խուրհուրդը թիրախավորելուն, նա ասաց, դա այն պատճառով է, որովհետև բարձրացնում են այն բացասական երևույթները, որոնք գալիս են հեղափոխությունների հետ, որպեսզի դրանք օր առաջ կանխվեն և հանդես էր գալիս՝ լինի նախագահը կամ անդամ, այս կամ այն առաջարկություններով:
«Այն քաղաքական խումբը, ուժ էլ չեմ կարողանում դրանց բնութագրել, որն այսօր եկել է իշխանության, չունեն այն մարդկային փորձը, որով պետք է կարողանան տարբերակել անազնիվ, զուտ անձնական շահի համար գովասանքն ու համաձայնությունն իշխանություններին ազնիվ և միայն լավը ցանկացող քննադատական խոսքից»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Հարցին՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո հնարավո՞ր է վերանայեք ձեր խորհրդում մնալու որոշումը, նա պատասխանեց. «Հնարավոր է, բայց ոչ թե Հանրային խորհրդի նախագահի ով լինելով, այլ ինչու լինելով: Այսինքն, եթե դա փորձ է և Հանրային խորհրդի մեջ կլինեն մարդիկ, որոնք կցանկանան դառնալ ուղղակի գործիք իշխանության ձեռքին և ոչ թե փորձագիտական կարծիք ձևավորող, եթե տեսնեմ Պանրային խորհուրդը չի ծառայելու իր նպատակին, ես իմ գործը կանեմ»:
Նա նշեց, որ ինքը հեղափոխության կողմնակիցը չէ, գտնում է, որ ամեն մի հեղափոխություն պարտությունն է և իշխանությունների, որոնք չեն կարողացել ժամանակին արձագանքել քաղհասարակությանը և հասարակությանը, և հասարակության, որ չի կարողացել գտնել այն գործիքակազմը, որով անպայման ազդի իշխանության վրա ու պարտադրի դա անել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01