Արդեն 14 օր է՝ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, ինչը, սակայն, քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ չի ստորագրել:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ Ռուբեն Խաչատրյանի դիմումը կքննարկվի, երբ Հայկ Մարությանը վերադառնա արձակուրդից, հանդիպի նրա հետ և քննարկեն mailto:https://168.am/2019/11/07/1200566.htmlԿենդանաբանական այգու ապագան և այդ գործում Ռուբեն Խաչատրյանի մասնակցությունը :
Արդեն երեք օր է՝ քաղաքապետը վերադարձել է արձակուրդից, հասցրել է Աշխատանքային խորհրդակցություն ունենալ, սակայն, ինչպես մեզ հայտնեց Հակոբ Կարապետյանը՝ Կենդանաբանական այգու տնօրենի հետ հանդիպում դեռ չի եղել:
Հայտնի չէ նաև, թե ե՞րբ է այն նախատեսվում:
Մենք փորձեցինք այս հարցերի պատասխանները ստանալ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանից, որը, սակայն, խնդրեց դիմել գրավոր ընթացակարգով:
Հիշեցնենք՝ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նոյեմբերի 1-ին՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հորդորով: Վերջինը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջարկն անելուց առաջ խորհրդակցել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Պատճառը թափառող շների՝ երկու օր անընդմեջ հարձակումներն էին այգու կենդանիների վրա, որի հետևանքով անկել էր 3 մուֆլոն և 3 կենգուրու:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01