Ես վարչապետի հրավերով մասնակցում եմ Անվտանգության խորհրդի բոլոր նիստերին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով փաստին, որ նախօրեին ԱԺ-ում չընդունվեց օրինագիծը, որը թույլ կտար ԱԺ նախագահին մասնակցել ԱԽ նիստերին: Նրա խոսքով, խնդիրն իր անձը չէ, այլ այն, որ ԱԺ նախագահը ունենա նման լիազորություն: Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ այդ օրինագիծը չանցավ, արդյոք «Իմ քայլի» պատգամավորներներն անփույթ գտնվեցին, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Խոսքը խորհրդարանական երկրում ԱԺ-ի, տվյալ դեպքում ի դեմս ԱԺ նախագահի, դերի բարձրացման մասին է: Նախապես մյուս խմբակցությունները ասել էին, որ սա շատ լավ նախաձեռնություն է: Նրանք նույնիսկ ավելին էին պահանջում, ասում էին, որ բոլոր երեք խմբակցությունների անունից պետք է լինի նախաձեռնությունը: Հատուկ ջանքեր, որ քվե ապահովվի, մեր կողմից չեն եղել: Եթե մենք ցանկանայինք ամեն գնով օրենքն անցկացնել, կարող էինք գործուղում մեկնող մեր գործընկերներին խնդրել նամակով տեղեկացնել իրենց կողմ քվեարկության մասին: Այսինքն էստեղ այդպիսի խնդիր չկար»: Արարատ Միրզոյանը հավելեց, որ օրինագծի տապալումն իր համար անսպասելի էր այն առումով, որ ինքը կարծում էր, թե դրան բոլորը կողմ կլինեն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01