Google-ը պատրաստվում է օգտատերերին հնարավորություն ընձեռել բացելու ընթացիկ հաշվիներ, հայտնում է The Wall Street Journal-ը: Cache աշխատանքային անունով նախագիծը կգործարկվի 2020 թվականին Citigroup բանկի եւ Սթենֆորդի համալսարանի վարկային միության աջակցությամբ: WSJ-ն խոսել է Google-ի վճարումների ծառայության ղեկավար Ցեզար Սենգուպտայի հետ, որը նշել է, որ կորպորացիան պատրաստվում է ակտիվորեն աշխատել ֆինանսական ինստիտուտների հետ՝ նրանց վերապահելով նախագծի ֆինանսական կողմը: «Մեր մոտեցումն այնպիսին է, որ սերտորեն աշխատենք բանկերի եւ ֆինանսական համակարգի հետ: Գուցե սա մի փոքր ավելի երկար ճանապարհ է, բայց եւ ավելի հաստատուն»,- հայտարարել է նա: Տեխնոլոգիական շատ կորպորացիաներ ավելի ակտիվորեն են բանկային ծառայություններ առաջարկում եւ զարգանում ֆինանսական ոլորտում: Այսպես՝ Apple-ն, օրինակ, Goldman Sachs բանկի հետ համատեղ ներկայացրել է սեփական քարտերի թողարկման ծրագիր, Amazon-ը նույնպես բանակցություններ է վարում J.P. Morgan-ի հետ՝ պատրաստվելով իր հաճախորդներին ընթացիկ հաշիվ բացելու հնարավորություն ընձեռել, իսկ Facebook-ը ցանկանում է թողարկել սեփական կրիպտոարժույթ: Սենատոր Մարկ Ուորները CNBC-ին ասել է, որ մտահոգված է նման նախաձեռնություններով՝ լինի դա Libra թե Google-ի առաջարկ, «երբ տեխնոլոգիական պլտֆորմ-հսկաները նոր ոլորտ են դուրս գալիս մինչ այն, երբ այնտեղ հայտնվում են ինչ-ինչ կարգավորող նորմեր»: «Որովհետեւ հենց նրանք այդտեղ մտնեն, նրանց այնտեղից հանելը գործնականում անհնար կլինի»,- կարծում է նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01