ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ Լոռու մարզում գտնվող ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման պայմանների, ընդերքօգտագործման նպատակով հողատարածքների իրացման օրինականությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանքավայրի շահագործման նպատակով «Ս…» ՓԲ ընկերությանը տրված լեռնահատկացման ակտով 2015թ.-ից, մինչև 01.03.2049թ. գործողության ժամկետով, տրամադրվել է 278,6հա լեռնահատկացման տարածք:
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանձնարարականի հիման վրա 2019թ. ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից Ստեփանավան համայնքի հողամասերի հաշվառման և գնահատման տվյալների ուսումանսիրությամբ պարզվել է, որ համայնքում վերը նշված ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է 89,9 հա մակերեսով հողամասեր, որից 76,4հա՝ գյուղատնտեսական նշանակության և միայն 13,5հա՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության:
Ընդ որում, պարզվել է, որ ՓԲԸ-ն ընդերքօգտագործման նպատակով օգտագործում է շուրջ 128 հա հողատարածք, որից միայն 77.6 հեկտարն է կազմում իր սեփականությունը: Մնացած մասով ապօրինի օգտագործվում է համայնքային (41.6հա) և քաղաքացիների (8.74հա) սեփականության հողամասերից: Դա այն դեպքում, երբ ըներությունն իր սեփականությունը չհանդիսացող հողատարածքները կարող էր օգտագործել միայն սեփականատիրոջ համաձայնությամբ կամ հողատարածքի օգտագործման պայմանագրով:
Ավեին. ՀՀ ընդերքի մասին և ՀՀ հողային օրենսգրքերով սահմանված պահանջներից ելնելով՝ ընկերությունը չէր կարող իրեն սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերն օգտագործել ընդերքօգտագործման նպատակով՝ առանց դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու, ինչը չի իրականացվել: Արդյունքում ընկերության կողմից համայնքային բյուջե չի վճարվել սեփականության իրավունքով իրեն պատկանող 76,4հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների՝ փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է շուրջ 299մլն դրամ:
Ըստ հողային, տեղական ինքնակառավարման օրենսդրությունների, այդ ժամանակ գործող ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի պահանջների՝ համայնքների հողերի օգտագործման, հողամասերի տրամադրման, վարձավճարների և հարկերի գանձման, հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորությունները կրել են մարզպետները և համայնքների ղեկավարները։
Այպիսով, ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված նյութերի ուսումնասիրությամբ առերևույթ տվյալներ են ստացվել 2015-2019թթ. ՀՀ Լոռու մազպետարանի և Ստեփանավան համայնքի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց վերապահված՝ վերահսկողության պարտականությունը չկատարելով ՓԲԸ-ին պատկանող 76,4հա մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համար միջոցներ չձեռնարկելու, ընկերության կողմից ապօրինի հողօգտագործումը կանխելու, հողային օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու և դրա հետևանքով համայնքի բյուջե կադաստրային արժեքների տարբերությունը, վարձավճարները և հողի հարկերը կազմող ընդհանուր առմամբ շուրջ 309.4մլն դրամի գումարները չվճարելու, ինչպես նաև ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողների կողմից վստահությունը չարաշահելու եղանակով համայնքին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու վերաբերյալ։
Նշված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01