Երկրի տնտեսական աճը և ներդրումները խթանելու համար Հայաստանը նոր տարի է մուտք գործելու նոր գործիքակազմերի ներդրմամբ: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ելույթ ունենալով ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը:
«2020 թվական մուտք ենք գործում նոր գործիքակազմերով, որոնցից առանձնանում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք արտահայտում են տնտեսության զարգացման ուղղությունների և ապագայի վերաբերյալ ՀՀ կառավարության պատկերացումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը՝ մասնավորեցնելով, որ դրանցից առաջինը համահարթ եկամտահարկի ներդրումն է: Դրանով կառավարությունը ցանկանում է խթանել այն ուղղությունները, որոնք կոչվում են «բարձր աշխատավարձերով տնտեսության ոլորտներ»:
«Էականորեն իջեցնում ենք բարձր աշխատավարձերի համար եկամտային հարկը, և այդ ուղղությունը շարունակելու ենք: Հունվարի 1-ից ներդրվում է 23 տոկոս համահարթ եկամտահարկ, իսկ առաջիկա տարիներին կշարունակվի պրոցեսը, և կունենանք 20 տոկոս համահարթ եկամտահարկ: Որոշակի իջեցում է նախատեսվում շահութահարկի գծով, և որ կարևոր է՝ միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից: Սա ցույց է տալիս մեր գործունեության երկու հիմնական ուղղությունը՝ առաջինը՝ խթանել տեխնոլոգիական ոլորտի ներդրումները ՀՀ-ում և գրավչությունը բարձրացնել, նաև՝ ներդնել աղքատության հաղթահարման գործիք՝ միկրոբիզնեսը ազատելով հարկերից: Մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը՝ աղքատության հաղթահարման այլ ճանապարհ, քան աշխատանքն է, գոյություն չունի. եթե ցանկանում ենք, որևէ քաղաքացու օգնել աղքատության հաղթահարման գործում, պետք է նրա համար ստեղծենք աշխատանքի դաշտ»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը:
ՀՀ կառավարության սոցիալական բլոկի քաղաքականությունը ևս ուղղված է աշխատանքի խրախուսմանը: «Ավելորդ չէ հիշատակել ավելացված արժեքի հարկի, այսպես կոչված, ժամկետանց պարտքերի կամ դեբետների վերադարձի մասին: Տնտեսավարողին հետ է վերադարձվելու 56 միլիարդ դրամի ԱԱՀ ժամկետանց պարտք»,-ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ տնտեսավարողները կվերաներդնեն այդ գումարները տնտեսության մեջ. այդպիսի ընկերությունները կհամարվեն կառավարության գործընկերը:
Իսկ առհասարակ ԱԱՀ վերադարձի ցուցանիշը 2017 թվականի համեմատ 2019-ի տասն ամիսներին կրկնապատկվել է: Եթե 2017թ. վերադարձվել էր 54 միլիարդ դրամի ԱԱՀ, 2019-ի տասն ամիսներին՝ 114 միլիարդ դրամ: «Սրանք այն գումարներն են, որ անարդարացիորեն, օրենսդրական բացերի հետևանքով դուրս էին դրվել տնտեսական շրջանառությունից: Դրանք վերադարձնում ենք տնտեսությանը՝ հույս ունենալով, որ կվերաներդրվեն տնտեսության մեջ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01