Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում վճիռ է կայացվել շուրջ 20 տարի գաղտնի կապի մեջ գտնվող քրոջ ու եղբոր գործի վերաբերյալ, որոնք սպանել են իրենց երեխաներից երկուսին: Այս մասին հայտնում է BBC News-ը:
35-ամյա Սառա Բարասն ու 37-ամյա Բրենդան Մաչինն իրենց կապը թաքցրել են: Նրանց մայրը նույնն է, սակայն ունեն տարբեր հայրեր: Իրենց կապի ընթացքում ունեցել են 6 երեխա, որոնցից ամենամեծը 14 տարեկան էր: Բարասը վախեցել է, որ իրենց կապի մասին իմանալուց հետո երեխաներին կվերցնեն և որոշել է սպանել նրանց, ապա ինքնասպան լինել: Եղբայրը խոստացել է օգնել նրան:
Մայիսի 23-ին Բարասն ու Մաչինը փորձել են տանը եղած տարբեր դեղամիջոցներով թունավորել երեխաներին: Նրանք վստահ են եղել, առավոտյան դեղերի մեծ չափաբաժնից երեխաները մահացած կլինեն, սակայն դեղերն ազդեցություն չեն ունեցել: Այդ ժամանակ եղբայրն ու քույրը խեղդել են երեխաներից երկուսին` ավագ տղաներին: Նրանք իրենց սև գործն արել են ձեռքերով և խալաթի գոտիով:
Ապա նրանք սկսել են լոգարանում խեղդել երրորդ որդուն, սակայն նա կարողացել է փրկվել: Այնուհետև Բարասը 4 երեխաներին տարել է ննջարան և զանհագարել ոստիկանություն: Նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության և սպանությունների փորձ կատարելու համար: Զույգը խոստովանել է իր մեղքը և դատապարտվել նվազագույնը 35 տարվա ազատազրկման:
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
09:33
09:16
09:02
17:23
17:05
16:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | ||||||
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02