Հետևելով վերջին շրջանի լրահոսին` պետք է փաստել ՀՀ Արտգործնախարարության գործելաոճի շատ ավելի ակտիվ և համարձակ լինելու մասին: Միայն վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ուշագրավ հայտարարությունները, բազմաթիվ հանդիպումներն ու կարևոր ուղերձներն արդեն մեծ վստահություն են ներշնչում, որ Արտգործնախարարությունը իր գործառույթները պատվով է կատարում:
Այդ համարձակ արտաքին քաղաքականության վառ դրսևորումներից մեկը հանդիսացավ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի մասով Հայաստանի որդեգրած կեցվածքը: Այս ֆորումի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ Ադրբեջանի հակամարդկային դրսևորումները հակասում քաղաքակիրթ աշխարհի բոլոր նորմերին, այնինչ ֆորումը անցակցվում է այդպիսի մի երկրում և այն պետք է չեղարկվի: Նշվում էր նաև, որ Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքներն ու չի միանում ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին` այդ կերպ տապալելով հռչակագրի ընդունումը: Եվ նաև պետք է նշել, որ այս հայտարարության տեքստը ուղարկվեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի անդամ երկրներին։ Այս հայտարարությամբ և նաև Արտգործնախարարության և դեսպանատների ջանքերով շատ երկրներ իջեցրեցին իրենց մասնակացության մակարդակը այդ ֆորումին, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը, ընդհանրապես հրաժարվեց այցելել Բաքու և մասնակցել ֆորումին:
Սրան հետևեց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը դատապարտող ԱԳՆ ևս մեկ հայտարարություն, որտեղ հստակ ձևով կոչ էր արվում միջազգային հանրությանը և մասնավորապես Մինսկի խմբին, կարգի բերել Ադրբեջանին, քանզի Բաքվին սթափեցնելու համար կոչերն ու հորդորները այլևս բավարար չեն, հարկավոր են հստակ քայլեր:
Ապա Հայաստան այցելեց Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովը, ով արտգործնախարար Նալբանդյանի հետ միասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ (Նալբանդյանը` ի տարբերություն նախորդ ասուլիսների, խոսում էր հայերեն, որն ամենևին էլ պատահական չէր, և համարձակ արտաքին քաղաքականության վառ արտացոլումն էր) մի քանի կարևոր ուղերձներ հղեց: Իր խոսքում Լավրովը նախ դատապարտեց Թուրքիայի վարքագիծը ապրիլյան առճակատման հետ կապված, նրա հայտարարությունները համարելով անթույլատրելի, քանի որ դրանք կոչ էին պատերազմի, այլ ոչ թե խաղաղության: ՌԴ արտգործնախարարը ընդգծեց նաև 1994-1995թթ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման և զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի կարևորությունը և դրանց անշեղ ու լիակատար իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև շեշտեց հետաքննության մեխանիզմի ստեղծման և վստահության միջոցների ամրապնդման հրատապության մասին միտքը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները, ինչպես նաև Հայաստանը ևս այդ դիրքորոշումն ունեն, իսկ դրան դեմ է միայն Ադրբեջանը: Երևանում Լավրովի հնչեցրած այս խոսքն էլ, եթե դիտարկում ենք հակամարտող կողմերի որդեգրած գործելաոճի և արված հայտարարությունների համատեքստում, ապա ամբողջովին պարզ է դառնում, թե ո՞վ է պատերազմի ձգտում, և ո՞վ խաղաղության, կամ ո՞ւմ դիրքորոշումն է համընկնում համանախագահ երկրների դիրքորոշումների հետ, իսկ ո՞ւմ դիրքորոշումը ոչ:
1994-1995թթ. զինադադարի մասին համաձայնագիրը հարցականի տակ դնող Ադրբեջանին ՀՀ Արտգործնախարարությունը երեկ ևս մեկ սթափեցնող կոչ արեց, հայտնելով, որ կրակի դադարեցման վերաբերյալ ապրիլի 5-ի բանավոր համաձայնությունը չի կարող փոխարինել 1994 թվականի մայիսի 12-ի համաձայնագրին, և Ադրբեջանի փորձերը փոխել այն` դատապարտված են անհաջողության, իսկ համաձայնագրերը վնասող ցանկացած քայլ լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին, միջնորդների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին, խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը: Այս հայտարարության կարևորագույն շեշտադրումն էլ այն էր, որ ՀՀ-ն հաշվի առնելով Ադրբեջանի այս անպատասխանատու քայլից բխող հնարավոր վտանգավոր հետևանքները` և հանդիսանալով զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին 1994-1995թթ. գործող համաձայնագրերը ստորագրած կողմ, ձեռնարկելու է բոլոր հնարավոր ջանքերը և իրականացնելու է անհրաժեշտ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության ապահովման համար։
Դե իսկ այս ընթացքում` դիվանագիտական ճակատում Ադրբեջանի հետ մղվող պատերազմում, ՀՀ Արտգործնախարությունը կարողացավ բավականին բարձր մակարդակով կազմակերպել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը», որին իրենց մասնակցությունը բերեցին հարյուրավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից:
Բացի այդ ՀՀ արտգործնախարարն էլ իր հերթին այս ամենը համակարգելուց և ղեկավարելուց զատ, ընդունում էր նաև մի շարք հյուրեր և պատվիրակություններ:
Ամբողջացնելով ամենը` պետք է նշել, որ ՀՀ Արտգործնախարարության ամենօրյա անխոնջ աշխատանքը ցույց է տալիս այն հսկայական ջանքերը, որոնք ներդրվում են արտաքին քաղաքական ճակատում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34