«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հանրային քննարկման է դրվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսված է, որ օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա, որն, ի դեպ, հրապարակային չէ, ՀՀ դատախազությունը կարող է սկսել ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց, ուսումնասիրություն, կարող է ստանալ դատարանի թույլտվությունը բանկային գաղտնիք ստանալու վերաբերյալ՝ ընդամենը հիմնավորելով, որ դա իրեն անհրաժեշտ է: Մասնագետների հավաստմամբ՝ տեղեկատվության ոչ հրապարակային լինելն այս դեպքում խնդրահարույց է նաեւ հանրային վստահության առումով, քանի որ անհասկանալի է, թե ինչպե՞ս է հանրությունն իմանալու` օպերատիվ տեղեկություններ կա՞ն, թե՞ չկան, կամ՝ ի՞նչ տեղեկություններ են դրանք: Օդում կախված է մնում նաեւ այն հարցը, թե ինչպե՞ս է բողոքարկվելու ուսումնասիրության հիմքերի առկայությունը, թե՞ մարդն այլեւս պաշտպանվելու իրավունք չունի: Թերթի զրուցակիցը, ով պրոֆեսիոնալ ֆինանսիստ է եւ բանկային գործի գիտակ, նշել է, որ այս նախագծով կոպտորեն խախտվում է մարդու մասնավոր իրավունքների պաշտպանությունը, եւ, ըստ էության, հակասահմանադրական օրենք է։ Թերթն ուսումնասիրության արդյունքում պարզել է նաեւ, որ հիշյալ օրինագիծն ուղղակիորեն ամբողջությամբ ոչնչացնում է սեփականության ինստիտուտը, իսկ եթե չկա սեփականության ինստիտուտ, նաեւ տնտեսություն չկա։ Տարբեր փորձագետներ անհանգստություն են հայտնում նաեւ այն առումով, որ այս օրինագծի ընդունումը կարող է ունենալ լուրջ քաղաքական հետեւանքներ, քանի որ թիրախում հիմնականում կարող են հայտնվել իշխանություններին անհաճո անձինք: Ի դեպ, կարծիք կա, որ մի շարք այլ հարցերի թվում նաեւ այս օրենքի ընդունման հակասահմանադրականությունը քողարկելու համար են իշխանությունները ցանկանում «գրավել» ՍԴ-ն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:33
09:24
09:17
09:01
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02